Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:
Հենց նոր «Կենտրոնով» կրկնում էին Պետոյի երեկվա հաղորդումը: Ո՞նց եմ երեկ բաց թողել: Խոսրով Հարությունյանը մի այլ կարգի բմբլահան էր անում Պետոյին ու ստիպված էր մեղմի մեջ արձանագրել՝ «Դու սխալ ես գիտակցում»:
Իսկ Պետոն ոչ միայն չէր գիտակցում, այլ ինչքան ուժ ուներ՝ չէր հասկանում: Այդպես էլ չհասկացավ՝ ի՞նչ է ընտրությունը, ի՞նչ է իշխանությունը, ի՞նչ է լեգիտիմությունն ու կարևորը՝ ո՞նց կարա նույն կուսակցությունը լինի մեծամասնություն պառլամենտում ու ձևավորի կառավարություն: Երբ Խոսրով Հարությունյանը բացատրեց, որ ամբողջ աշխարհում է այպես, Պետրոսի միակ հակափաստարկը մեկն էր՝ բայց չէ՞որ մեր իրականությունը տարբերվում է:
Բայց հաղորդման ապոգեյն այլ տեղ էր. Խոսրովն ասեց՝ մի հատ կարա՞ն այդ եռյակենք ասեն, թե ո՞րն է նոր որակի իշխանությունը, մի հատ հլա թող ասեն՝ տեսնենք իրենք այդ որակներին համապատասխանո՞ւմ են: Կայֆն այն էր, որ Խոսրովն հատ-հատ ասում էր, թե ընդդիմությունն ինչ պիտի անի, որ մի թեթև քաղաքական կապիտալ վաստակի, իսկ Պետոն բեսեդկի զրույցից չէր բարձրանում, որ գոնե էտքանը հասկանա:
Մի խոսքով՝ Պետոն իր անտաղանդության շնորհիվ կարողացավ այնպես անել, որ ԲՀԿ-ի ղեկավարի խոցելի կողմերի մասին ակնարկներ հնչեն հենց ԲՀԿ-ի ղեկավարին պատկանող եթերից:
Հա մեկ էլ՝ Պետոն խոսքի մեջ ասեց, որ 10 տարի առաջ ավելի լավ էինք ապրում: Մնում է ենթադրել, թե ապրել ասելով Պետոն ինչ է հասկանում՝ կուշտ փորով հաց ուտելը, թե այֆոն բռնելը :
Վերջում Խոսրով Հարությունյանը տեսավ, որ դիմացը պատ է ու ոչ մի բան չի հասկանում ու ստիպված արձանագրեց այդ փաստը, բայց մեղմ ձևակերպեց՝ «մենք իրար չենք հասկանում»: