▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իրադրությունն առաջնագծում մայիսի 7-ի լույս 8-ի գիշերը

Մայիսի 7-ի լույս 8-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում օպերատիվ իրադրությունը մնացել է նույնը: Հակառակորդը շարունակել է տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, 60 և 82 մմ ականանետերից, ՌՊԳ-7 ու ՀԱՆ-17 տիպի նռնականետերից խախտել կրակիդադարեցման պայմանավորվածությունը:

ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված պատասխան գործողությունների արդյունքում` հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշվել է:

 

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին