Անձնական փորձից գիտեմ, որ տարիներով վատթարացող հոգեվիճակ և/կամ առողջություն վերականգնելը ձգվում է կրկնակի-եռակի ավելի երկար՝ պահանջելով ավելի շատ ջանքեր: Եթե ասվածը անհատական հարթությունից տեղափոխենք հանրային մակարդակ, ապա պիտի ասվի, որ վերջին 15 տարում մեր երկրի ազգաբնակչության դեգեներատացման (լատ. degeneratus-այլասերված անձ) գործընթացը և դրա արդյունքում արտաքին քաղաքական վայրիվերումները կարող են մաքրվել երկու-երեք սերնդի կյանքի ընթացքում և ծանրագույն ջանքերի գնով: Գիտակցելով դա, այնուամենայնիվ, այսօր ես որևէ էական բան անել ընդդեմ այդ երևույթների, այդ թվում՝ եվրասիականին միանալուն, չեմ կարող, և ոչ միայն ես: Իմ միակ հույսն այն է, որ այս աշխարհում ոչինչ մշտական չէ և ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԻՑ հետո համապատասխան ջանքերի շնորհիվ կփոխենք իրավիճակը մեր Հայրենիքում:
Իշխանափոխությունից հետո համապատասխան ջանքերի շնորհիվ կփոխենք իրավիճակը մեր հայրենիքում
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet