Ասում են՝ Իտալիայում վերջին 2 տարիների ընթացքում արդեն երկրորդ միանձնուհին է հղիացել «Սուրբ հոգուց» և ծննդաբերել: Իր կյանքը Բարձրյալին ուղղված ծառայությանը նվիրած կոլումբիացի կնոջ հղիությունը իբր սկսվել է ստամոքսի շրջանում ունեցած սուր ցավերից, իսկ երբ նրան տեղափոխել են տեղական հիվանդանոց, հետազոտությունից հետո անմիջապես տղա է ծննդաբերել:
Ի դեպ, նախորդ դեպքում մայրացած միանձնուհին ևս ծագումով Ամերիկա աշխարհամասից է եղել՝ Սալվադորից. նա հղիացել է նույն կերպ, իսկ նրա որդուն անվանակոչել են Ֆրանչեսկո՝ ի պատիվ գործող Հռոմի պապի...
Իսկ դատողություններ արեք ինքներդ: