▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ժամանակին համալսարաններից մեկից դուրս մնացած անձը Հայաստանում համարվում է «փորձագետ»

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Ռիչարդ Կիրակոսյանը մշտապես աչքի է ընկել նրանով, որ ԲՀԿ-ի ցանկացած հանրային միջոցառումից հետո հանկարծ դուրս է եկել որևէ մութ տեղից և իբր «կարծիք» արտահայտել դրա մասին:

Նրա կարծիքները մշտապես չեն տարբերվել իրարից, այլ կրկնել են մեկը մյուսին տարբեր բառերով, ինչը նշանակում է, որ Ռիչարդ Կիրակոսյանը յոթ երգ գիտի, յոթն էլ նույն բանի մասին` փնովել ԲՀԿ-ին` համալրելով իշխանական հաճախորդ «փորձագետների» շարքը:

Օրեր առաջ էլ նույն հաճախորդ փորձագետը հանկարծ հայտնվել է և համապատասխան կայքրերից մեկի հետ հարցազրույցում վիրավորական արտահայտություններով խոսել Եռյակի մասին:

Նախ եթե որևէ «փորձագետ» իրեն թույլ է տալիս վիրավորական արտահայտություններ հնչեցնել գործիչների հասցեին, նա արդեն իսկ ոչ թե «փորձագետ» է այլ դատարկագլուխ մեկը, քանի որ վիրավորանքներվ խոսում են նրանք, ովքեր չունեն փաստարկներ:

Երկրորդ, ժամանակին ցածր արդյունքներ ցուցաբերելու համար ամերիկյան համալսարաններից մեկից դուրս մնացած անձը այսօր Հայաստանում համարվում է «փորձագետ», որը դեռ կարող է կարծիքի հայտնել այն մասին, թե ինչ է կատարվում Հայաստանում, այն դեպքում, երբ տարվա մեծ մասը անցկացնում է արտերկրում` լուծելով իր անձնական խնդիրները:

Փաստորեն Հայաստանում դրսից եկած ցանկացած դատարկագլուխ կարող է հանգիստ մի քանի կայքերի թեթև ձեքով «փորձագետ» հորջոջրվել:
Նման հաճախորդների պակաս վերջին օրերին չի զգացվում, և որքան նրանք իրենք իրենց մատնեն, այնքան ավելի լավ: Կիմանանք, թե ով ով է: Ուղղակի սույն Ռիչարդ-փորձագետը արդեն իրեն սպառած, նավթալինի հոտ արձակող հաճախորդներից է, որի կարծիքը հաստատ որևէ մեկին այսօր չի հետաքրքրում:

Արտակ Գրիգորյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին