▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ժողովուրդը պետք է ցանկացած իշխանավորի հասկացնի, որ երկրի տերն է

Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը:

«1995 թվականի Սահմանադրությունն այնքան անորակ էր, որ երբ 3 տարի անց բարձրացրի սահմաանդրական փոփոխությունների հարցը, հանրության կողմից այն որպես անակնկալ չընդունվեց: 1998 թվականին գլխավորեցի սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը, պատրաստեցի փոփոխությունը, որը ինչպես միշտ խեղվեց: Հայաստանում այդպես է՝ թարմ գաղափարներ ես առաջարկում, Անկախության գաղափարը տրվում է, բայց հետո գալիս է մեկն ու ասում է՝ 3-րդ Հանրապետություն ենք ստեղծել: Միայն գիժը կարող է նման բան ասել: 2-րդից գնում ես 3-դ ու դա կոչում ես անկախություն: 25 տարվա ընթացքում 3 Սահմանադրություն է ընդունվել: Եվ այս վերջինը հիմարության, ապուշության, տխմարության, ծախվածության և մարդատյացության գագաթն է: Սահմանադրությունը չի գրվում իշխանության ճյուղերի համար, Սահմանադրության միջոցով քաղաքացին իրեն երկրի տերը պետք է զգա, դա է իմաստը»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:

Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանն էլ խոսելով ներկայիս Սահմանադրության մասին՝ նկատեց.

«Սա գավառական սահմանադրություն է: Դրա ընդունումից առաջ Ռուսաստանում հայտարարվեց, որ մարզերը չպետք է ունենան նախագահ, նա մեկն է»:

Հետաքրքվեցինք՝ ի՞նչ է պետք ազատ, արդար, ինքնիշխան ու ժողովրդավար պետություն ունենալու համար:

«Եթե առաջնորդվում ենք այսօրվա իրավիճակով, ապա պետք էր համազգային նախանշված միջոցառումների շրջանակներում հանդես բերել հենց այդ արժեքների շուրջ համախմբվածություն, անտեսել եսակենտրոնությունն ու փոփոխություն կատարել: Մեզ այնպիսի Սահմանադրություն է պետք, որտեղ քիչ նշանակություն կունենա քաղաքական կամքը: Ժողովուրդը պետք է ցանկացած իշխանավորի հասկացնի, որ երկրի տերն է»,-ընդգծեց Պարույր Հայրիկյանը:

Շարունակելով ընկերոջը՝ Ազատ Արշակյանը նշեց.

«Այն հարմարվողականությունը, որը կա հիմա, պետք է վերանա: Ի՞նչ արեց Տիգրան Մեծը, ի՞նչ արեց Խանջյանը, ի՞նչ արեց Վռամշապուհը, ի՞նչ եմ անում ես: Նրանք, ովքեր պաշտոններ են զբաղեցնում, պետք է ռիսկի գնան: Դա վայելելու տեղը չէ: Ուզում ես վայելել՝ գնա բուրժուա դարձիր, բայց, եթե պետական պաշտոն ես զբաղեցնում, «ոչ»-ի դեպքում «ոչ» պետք է ասես: Ասա՛, այստեղից ներքև ես չեմ իջնում: Դա է հարգանքի գինը, եթե պետք է՝ անհրաժեշտ է զոհել»:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին