▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կամավորների լայնամասշտաբ ցուցակագրումը մեկնարկել է. ցուցակագրվողների մեջ նաեւ աղջիկներ կան

armtimes.com-ը գրում է. Օրեր առաջ «Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկների միավորում»-ը հայտարարեց հանուն Հայրենիքի պաշտպանության կամավորների ցուցակագրում սկսելու մասին: 20-ից բարձր տարիք ունեցող հայաստանաբնակ եւ արտերկրաբնակ տղամարդկանց ու կանանց կոչ արվեց ցուցակագրվել եւ պատրաստ լինել մասնակցելու Հայրենիքի պաշտպանությանը՝ ինչպես մարտի դաշտում, այնպես էլ թիկունքում:

Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը, ում հետ զրուցել ենք այս թեմայով, ցւցակագրումն իրականացնողներից մեկն է:

- Պարոն Մանուկյան, ցուցակագրման կոչին արձագանքողներ եղե՞լ են: Այս պահին քանի՞ մարդ է ցուցակագրվել:

- Էլեկտրոնային նամակներով արդեն 200-ից ավելի մարդիկ են արձագանքել: Սակայն այդ գործընթացը ընթանում է նաեւ մարզերում եւ մենք այս պահին դեռ ամփոփ տեղեկություններ չունենք: Հավաքագրվում է, մայիսի 9-ի մամլո ասուլիսով հանդես կգանք եւ այդ ասուլիսի ժամանակ որոշակի ամփոփոում կլինի: Բայց սա կարճ պրոցես չէ, ավելի երկար պրոցես է, որին մենք պատրաստվում ենք: Այսինքն մայիսի 9-ից հետո եւս ցուցակագրումն ընթանալու է:

- Իսկ քանի որ տեսակետներ կան, որ մայիսի 9-ին՝ Շուշիի ազատագրման օրը հնարավոր է Ադրբեջանը հարձակման հերթական փորձն անի՝ հնարավո՞ր է ցուցակագրված որոշակի զանգված այդ օրն արդեն սահման ուղարկվի:

- Ոչ, չի կարելի անփորձ մարդկանց սահման ուղարկել: Ժամանակակիից տեխնիկաներ են օգտագործվում, էս մարդկանց դեռ պետք է հակահարձակողական, պաշտպանողական գործողություններ սովորեցնել: Չի կարելի էս անփորձ մարդկանց տանել սյուրպրիզի:

- Նախկին ազատամարտիկներ չե՞ն ցուցակագրվողները:

- էդ ազատամարտիկների մի մասն հիմա արդեն դիրքերում են, մյուս մասը հաշմանդամ է, առողջական լուրջ խնդիրներ ունի, մեծագույն մասը արտերկիր արտագաղթած մարդիկ են...Այսինքն ինչպես որ երկրի վիճակն է, ավելի վատ՝ ազատամարտիկներինը: Մեր կամավորների մեծ մասը երիտասարդներ են. ընդ որում՝ աղջիկներ էլ կան, տղաներ էլ:

- Ցուցակագրվող աղջիկներ ե՞ւս կան:

- Այո, այո, շատ բարեպաշտ, խելացի, կիրթ ընտանիքներից, որոնք մտահոգ են հայրենիքի ապագայով:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին