ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 2014թ. նոյեմբերի 6-ի որոշմամբ կասեցվել է Ա/Ձ «Գագիկ Ղազարյանի» արտադրամասի «Բաստուրմա» արտադրատեսակի արտադրությունը:
Ա/Ձ «Գագիկ Ղազարյանի» արտադրամասում իրականացված ստուգման ընթացքում արտադրության փուլում հայտնաբերվել է վտանգավոր սննդամթերքների թողարկում. ստուգման ընթացքում պարզվել է, որ Ա/Ձ «Գագիկ Ղազարյանի» արտադրամասի կողմից արտադրված «Բաստուրմա» (արտ. 28.10.2014թ., խմբաքանակը՝ 9,5կգ.) արտադրատեսակի նմուշը, համաձայն լաբորատոր փորձարկման արձանագրության, ԱՑԽՄ, ոսկեգույն ստաֆիլակոկ, աղիքային ցուպիկ ցուցանիշներով չի համապատասխանում ՀՀ կառավարության 2006 թվականի հոկտեմբերի 19-ի «Մսի և մսամթերքի տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N1560-Ն որոշմամբ սահմանված պահանջներին:
Ա/Ձ «Գագիկ Ղազարյանին» տրվել է հանձնարարական՝
1) կազմակերպել սանիտարական օր, ախտահանել արտադրական սարքավորումները, «Բաստուրմա» արտադրատեսակի արտադրությունը համապատասխանեցնել ՀՀ կառավարության 2006 թվականի հոկտեմբերի 19-ի «Մսի և մսամթերքի տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N1560-Ն որոշման պահանջներին:
2) թողարկել փորձնական արտադրանք և ներկայացնել լաբորատոր փորձաքննության անհամապատասխանության ցուցանիշով:
3) «Բաստուրմա» (արտ.28.10.2014թ, խմբաքանակը՝ 9,5կգ.) արտադրատեսակի խմբաքանակը պահեստային մասում և իրացման նպատակով իրացման կետերից հետ կանչել, օգտահանել կամ ոչնչացնել:
Խախտումների վերացման կատարման ժամկետ է սահմանվել մինչև 2014 թվականի նոյեմբերի 26-ը: