Ջրի խողովակաշար անցկացնելու համար փորված փոսը Սանահին գյուղական թաղամասում հարևանների միջև լուրջ տարաձայնության պատճառ է դարձել, ու բանը հասել է դիվանբաշուն: Սանահին գյուղում ժամանակավոր բնակություն հաստատած Գագիկ Մանուկյանի ու նույն թաղամասի մշտական բնակիչ Սոս Մոսինյանի միջև կենցաղային հողի վրա ծագած վեճի արդյունքում քրեական գործ է հարուցվել, իսկ մինչ գործը դատարանում կլսվի՝ Գագիկ Մոսինյանը դժգոհություններ ունի նախաքննության ընթացքից. կարծում է, որ պատկան մարմինները որոշ հարցերի վրա աչք են փակում:
Տեսանյութը՝ Անկյուն3 հեռուստաընկերության