Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:
Հայկական ուրբաթում Պետրոսի այն հարցին՝ եթե երկրի ղեկավար լինեիք՝ ինչ առաջնագույն քայլեր կանեինք, որպես այդ քայլերից մեկը այս հոգեվորականը, որի խոսքն ու հնչերանգը, ի դեպ, միշտ անբնականորեն եւ հոգեւորականին ոչ պատշաճ ագրեսիվ են, ասում է, ոչ ավել, ոչ պակաս, հետեւյալը. «Կստեղծեի ոչ թե դպրոցներ, այլ գիշերօթիկ դպրոցներ, ուր երեխաները համահավասար կսովորեին օրինապահ լինել, հարգել իրենց երկիրը եւ իրենց կյանքը զոհաբերել հանուն իրենց սրբազան երկրի»:
Պատկերացնու՞մ եք՝ 21-րդ դարի պետության բոլոր երեխաները հաճախեն ու սովորեն գիշերօթիկ դպրոցներում: Pink Floyd խմբի հայտնի ռոկ օպերայի ոչ պակաս հայտնի մսաղացային դրվագին համարժեք պատկեր կլիներ....