▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կորուստներդ թաքցնում եք, որ ի՞նչ անեք

Ինչ խոսք, տրամաբանելու առանձնահատուկ կարողություններ պետք չեն, որպեսզի հասկանանք, թե իրականում Ադրբեջանի իշխանություններն ինչու են թաքցնում իրենց կրած ծանր կորուստները: Պարզ է, դա նախևառաջ արվում է սեփական հասարակության մեջ տագնապ, խուճապ չառաջացնելու ու զորքերում մարտական ոգին բարձր պահելու և այսպիսով հզոր ու մարտունակ բանակի պատրանքը պահելու համար:Սակայն, այս ամենով հանդերձ, կա մի պատճառ նույնպես, որը բնավ երկրորդային չէ:

Խոսքը վերաբերում է իրենց նախահարձակ և սանձարձակ լինելն ամեն կերպ քողարկելու քաղաքականությանը: Բնական է, եթե նրանք հայտարարեն 15-20 կամ ավելի շատ զոհերի մասին, մեծ հավանականությամբ շատերը կհասկանան, որ նման կորուստներն ավելի շուտ հարձակվող` հրադադարի նորմերը մշտապես խախտող կողմը կարող է ունենալ: Բայց դե մյուս կողմից էլ զոհվածների մարմինները հնարավոր չէ երկար պահել:

Թերևս, դրանով է պայմանավորված, որ ադրբեջանական բանակում անչափ բարձր է անվտանգության պայմանները խախտելու, վթարների, էլեկտրահարման հետևանքներով զոհվածների և տարաբնույթ զավեշտալի պայմաններում մահացածների թիվը: Թե որքան ժամանակ «կենսունակ» կլինի ստի և կեղծիքի վրա հիմնված այս քաղաքականությունը՝ դժվար է ասել: Բայց որ իրականությունը նենգափոխելով, տեղեկատվական վակուում ստեղծելով՝ հնարավոր չէ երկար մոլորեցնել սեփական հասարակությանը և միջազգային հանրությանը, սա նույնպես ակներև է:

Գերասիմ Բարսեղյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին