▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կստեղծվի մշա­կու­թային արժեքների էլեկտրոնային տեղեկատվական շտեմարան

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը 2014 թվականի սեպտեմբերի 11-ի N 1058-Ն որոշմամբ նախաձեռնել է Հայաստանի մշակութային շար­ժական ժառանգության, ինչ­­պես նաև այլ երկրնե­րի տարածքում գտնվող ազ­­­գա­յին մշակու­թային արժեք­ների վերաբեր­յալ տեղեկույթը միասնական ձևա­չափով` մեկ տիրույ­թում հավաքա­գրելու, համա­կար­­գելու և հանրա­հռչակելու գործընթացը:
Հիշյալ նպատակով ստեղծվող շտեմա­րանը միաս­նական ձևաչափով կձևավորի մեր մշակու­թային շարժական ողջ ժառան­­գու­թյան ամբողջական թվայնացված պատկերը և կապա­հովի տարբեր նպատակներով դրա վերաբերյալ տեղեկատվության արագ ու դյուրին օգտագործումը: Այն կներառի հիշյալ ժառանգության վե­րա­բերյալ հանրության համար հասանելի տեղեկույթը` ան­կախ հավաքածուների ու առան­ձին արժեքների սեփականության ձևից, ստեղծման ժամանակից ու պահ­պան­ման վայրից: Շտեմարանը պարտադիր կարգով կընդգրկի պետա­կան, իսկ կամավորության սկզբուն­քով` համապատասխան հայտերի ու պայմանագրերի հի­ման վրա` համայն­քային, իրավա­բա­նական և ֆիզիկական անձանց սեփականությունը հան­դիսացող հա­վա­քա­ծուների ու արժեքների վերաբերյալ տեղեկույթը: Վեր­ջին­ներս շտեմարանում ներառվում են սահմանված չափանիշներին համապատաս­խանելու պարագայում:
Շտեմարանում կընդգրկվեն տարբեր բնույթի` իրային, ձայնային,  պատկերային, գրավոր-տպագիր նյութեր: Դրա ստեղ­ծումը կլինի փուլային և կիրականացվի 2015-2020 թվականների ընթացքում:
Նախատեսվում է շտեմարանի կենտրոնական սպասար­կող հանգույցն ու կայքէջը ստեղծել 2015 թ., իսկ պետական կազմակերպություն­ների հավաքածուների թվայնացումն ու տեղե­կույթի տրամադրումը` 2016-2020 թթ.: Վերջիններիս թվայնացումն կիրականացվի այդ կազմակերպությունների ուժերով, իսկ համայնքային և մասնավոր անձանց սեփականություն հանդիսացող հավաքածուներինը` սեփակա­նա­տերերի կողմից կամ նրանց և մշակույթի նախարարության հետ կնքած պայմանագրերի համաձայն:
Շտեմարանը այցելուներին կսպասարկի 2016 թ. վերջից և կգործի շուրջօրյա, կունենա ըստ թեմա­ների, հավաքածուների, արժեքների և վերջիններիս ստեղծողների, ստեղծման վայրի, ժամանակի, նյութի, չափսի, պահ­պա­նողի կամ սեփականատիրոջ վերա­բերյալ տեղեկույթ փնտրել-ստանալու հնարա­վո­րություն: Յուրաքանչյուր ոք կարող է շտեմարանում ընդգրկված և հանրությանը հասանելի  տեղեկույթը ստանալ անվճար, իսկ այլ տվյալներ` դրանք պահ­պա­նողից կամ սեփականատիրոջից` նրանց պայմաններով ու փոխադարձ համաձայնությամբ:
Շտեմարանի տեղեկույթը սկզբնական փուլում կլինի հայերենով, ժամանակի ընթացքում նախատեսվում է ներկայացնել նաև այլ լեզուներով:  

Հայաստանի Հանրապետության կառավարությունը 2014 թվականի սեպտեմբերի 11-ի N 1058-Ն որոշմամբ նախաձեռնել է Հայաստանի մշակութային շար­ժական ժառանգության, ինչ­­պես նաև այլ երկրնե­րի տարածքում գտնվող ազ­­­գա­յին մշակու­թային արժեք­ների վերաբեր­յալ տեղեկույթը միասնական ձևա­չափով` մեկ տիրույ­թում հավաքա­գրելու, համա­կար­­գելու և հանրա­հռչակելու գործընթացը: Հիշյալ նպատակով ստեղծվող շտեմա­րանը միաս­նական ձևաչափով կձևավորի մեր մշակու­թային շարժական ողջ ժառան­­գու­թյան ամբողջական թվայնացված պատկերը և կապա­հովի տարբեր նպատակներով դրա վերաբերյալ տեղեկատվության արագ ու դյուրին օգտագործումը: Այն կներառի հիշյալ ժառանգության վե­րա­բերյալ հանրության համար հասանելի տեղեկույթը` ան­կախ հավաքածուների ու առան­ձին արժեքների սեփականության ձևից, ստեղծման ժամանակից ու պահ­պան­ման վայրից: Շտեմարանը պարտադիր կարգով կընդգրկի պետա­կան, իսկ կամավորության սկզբուն­քով` համապատասխան հայտերի ու պայմանագրերի հի­ման վրա` համայն­քային, իրավա­բա­նական և ֆիզիկական անձանց սեփականությունը հան­դիսացող հա­վա­քա­ծուների ու արժեքների վերաբերյալ տեղեկույթը: Վեր­ջին­ներս շտեմարանում ներառվում են սահմանված չափանիշներին համապատաս­խանելու պարագայում: Շտեմարանում կընդգրկվեն տարբեր բնույթի` իրային, ձայնային,  պատկերային, գրավոր-տպագիր նյութեր: Դրա ստեղ­ծումը կլինի փուլային և կիրականացվի 2015-2020 թվականների ընթացքում:

Նախատեսվում է շտեմարանի կենտրոնական սպասար­կող հանգույցն ու կայքէջը ստեղծել 2015 թ., իսկ պետական կազմակերպություն­ների հավաքածուների թվայնացումն ու տեղե­կույթի տրամադրումը` 2016-2020 թթ.: Վերջիններիս թվայնացումն կիրականացվի այդ կազմակերպությունների ուժերով, իսկ համայնքային և մասնավոր անձանց սեփականություն հանդիսացող հավաքածուներինը` սեփակա­նա­տերերի կողմից կամ նրանց և մշակույթի նախարարության հետ կնքած պայմանագրերի համաձայն:Շտեմարանը այցելուներին կսպասարկի 2016 թ. վերջից և կգործի շուրջօրյա, կունենա ըստ թեմա­ների, հավաքածուների, արժեքների և վերջիններիս ստեղծողների, ստեղծման վայրի, ժամանակի, նյութի, չափսի, պահ­պա­նողի կամ սեփականատիրոջ վերա­բերյալ տեղեկույթ փնտրել-ստանալու հնարա­վո­րություն: Յուրաքանչյուր ոք կարող է շտեմարանում ընդգրկված և հանրությանը հասանելի  տեղեկույթը ստանալ անվճար, իսկ այլ տվյալներ` դրանք պահ­պա­նողից կամ սեփականատիրոջից` նրանց պայմաններով ու փոխադարձ համաձայնությամբ:Շտեմարանի տեղեկույթը սկզբնական փուլում կլինի հայերենով, ժամանակի ընթացքում նախատեսվում է ներկայացնել նաև այլ լեզուներով:

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին