Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Սիրո և երիտասարդների բարեխոս Սուրբ Սարգսի տոնի կապակցությամբ տեսաուղերձ է հղել, որում մասնավորապես ասվում է. «Երբ քայլում ես քաղաքում ու ամեն քայլափոխի հանդիպում ես կյանքով լեցուն երիտասարդների, համոզվում ես, որ քաղաքն ապրում ու շնչում է լիարժեք: Ամենուր կա հավատ, հույս ու սեր՝ միմյանց, հարազատ քաղաքի և հայրենիքի նկատմամբ:
Թող Սուրբ Սարգսի զորությամբ սերը հարատևի մեզանում:
Շնորհավոր սիրո և երիտասարդների բարեխոս Սուրբ Սարգսի տոնը»: