▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լոնդոնում կայացած ցուցահանդեսին ադրբեջանցիները շրջապատել են Արցախի տաղավարը

 

 

 

 

 

 

 

Նոյեմբերի 6-ին Մեծ Բրիտանիայում` Լոնդոնում,  ավարտվել է «WTM-Excel London-2014» միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսը, որին մասնակցություն է ունեցել ԼՂՀ պատվիրակությունը և իրականացրել լայնածավալ քարոզչություն՝ ներկայացնելով Արցախի զբոսաշրջային ներուժը: Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ կառավարությանն առընթեր զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչությունը։

Տեղեկատվական նյութեր տարածելուց բացի` Արցախի պատվիրակությունը կազմակերպել է գինու համտես և ավանդական ուտեստների հյուրասիրություն:

Սակայն ինչպես միշտ ցուցահանդեսին մասնակից ադրբեջանական կողմը զերծ չի մնացել սադրանքներից. ցուցահանդեսի աշխատանքների երկրորդ և վերջին օրերին մի խումբ ադրբեջանցիներ դրոշներով շրջապատել էին Արցախի տաղավարը`փորձելով  փակել մուտքը դեպի ԼՂՀ տաղավար:

Կարճ ժամանակ անց անվտանգության աշխատակիցները դուրս են բերել ադրբեջանցի երիտասարդներին:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին