▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լրագրողներն երբեմն ստիպված են լինում կատարել նաև քաղաքացիական ակտիվ հասարակության ֆունկցիա

Մեզանում հասարակական ակտիվության սանդղակն այնքան ցածր է(Գյումրիի դեպքերն ու դրան հաջորդած հուզումները բացառություն են ու ունեն հստակ պատճառաբանություն), որ իմ գործընկեր լրագրողներն երբեմն՝ իրենց մասնագիտական պարտականությունները կատարելուց զատ, ստիպված են լինում կատարել նաև քաղաքացիական ակտիվ հասարակության ֆունկցիա: Անցնող շաբաթվա ընթացքում նման երկու դեպք եղավ, երբ լրագրողները Գյումրիում փակեցին Հայաստանի ու Ռուսաստանի Քննչական կոմիտեների ղեկավարների ավտոշարասյունների ճանապարհը, մյուսն էլ՝ ԱԳՆ-ի մոտ պիկետն էր՝ սահմանային լարվածության թեմայով այդ կառույցի դիրքորոշումն իմանալու նպատակով: Իմ գործընկերների համառությունը պսակվեց մասնակի հաջողությամբ. երկու դեպքում էլ՝ խոսեցին մամուլի պատասխանատուները: Բայց հանրությունը գոնե մասամբ ինֆորմացվեց...

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին