▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԼՂՀ ՊԲ-ն հետեւում է շփման գծի բոլոր զարգացումներին. Սենոր Հասրաթյան

ԼՂՀ պաշտպանության բանակն ուշադիր հետեւում է Արցախի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի զարգացումներին եւ, անհրաժեշտության դեպքում, համապատասխան միջոցառումներ է ձեռնարկում: Այս մասին հայտնել է ԼՂՀ ՊՆ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը:

Այսօր ադրբեջանական լրատվամիջոցները, վկայակոչելով երկրի պաշտպանության նախարարությունը, հաղորդել էին տարբեր տեսակի ռազմական տեխնիկայի վերատեղակայման մասին: Ադրբեջանի ՊՆ-ն սա բացատրել էր զորավարժությունների անցկացմամբ:

Լրագրող

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին