Երևանում, 81 տարեկանում, մահացել է պետական-քաղաքական գործիչ Վլադիմիր Մովսիսյանը:
Նա 2012 թվականից ՀՀ Նախագահին կից Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի նախագահն էր:
1984-1990թթ. եղել է ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի նախագահի առաջին տեղակալ:
1990թ. ապրիլ - հոկտեմբեր ամիսներին եղել է ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար:
ՀԽՍՀ 8-10-րդ գումարումների Գերագույն խորհրդի պատգամավոր։
1996թ. ՀՀ Գեղարքունիքի մարզպետն էր:
1996-1999թթ. ՀՀ Գյուղատնտեսության նախարարը:
Asekose.am-ը ցավակցում է Վլադիմիր Մովսիսյանի հարազատներին ու ընկերներին: