Գյումրիում տեղի ունեցած սպանությունից հետո ռուսական «Առաջինը» Անդրեյ Մալախովի «Թող խոսեն» հաղորդման շրջանակներում հունվարի 14-ին անդրադարձավ Կրասնոդարի երկրամասի ինչ-որ ստանիցայում տեղի ունեցած միջադեպի, որի հայ հերոսը սիրած աղջկա պատիվը պահելով, ջարդել էր երկու այլ հայազգի եղբայրների գլուխը:
Այս միջադեպի ցուցադրումը դարձավ լուրջ քննարկման առարկա, քլնգեցին ռուսներին պուտինախառն, համարեցին ցինիզմի գագաթնակետ և սոցցանցերում «դիվանագետ» շատ օգտատերեր իրենց էջերը հեղեղեցին լկտի հայհոյանքներով:
Համաձայն եմ, չպետք է այդ օրը ցուցադրվեր այդ հաղորդումը, սակայն այն իրոք կարող էր անմտածված անփութության հետևանք լիներ, արդեն վաղուց եթերացանկում հայտնված: Սակայն ինչ է, ո՞վ էր խնդրում նրանց` այդ հայերին, վազել Մալախովի մոտ, ո՞վ էր խնդրում կամ ստիպում ավանակի նման ականջները թափ տալով, հայ ժողովրդին, ազգին խայտառակեին աշխարհով մեկ:
Ղալաթ էիք արել, իրար գլուխ էիք ջարդել հերի’ք էր…Սսկվեիք, սթրվեիք ձեր ստանիցայում և ամբողջ ազգի մասին եթերում կարծիք չստեղծեիք: Մտրակով, ձեռնաշղթայով, «կանդալներով» էի՞ն ձեզ տարել…Չգնայի’ք…Սադրել էի՞ն ռուսները, կաշառե՞լ:
Եթե դուք որպես հայ ձեր արժանապատվությունը բարձր չպահեք, մալախովների ոտքերը չլիզեք, հիշեք նաև ձեր ազգի, ձեր հայրենիքի մասին, ապա ոչ մի ռուս ձեզ վերևից չի նայի…Թքեիք Մալախովի հաղորդման վրա, ասեիք մենք հայ ենք, մենք նման հաղորդման չենք մասնակցի ու մեր ազգին չենք խայտառակի:
Հիմա մոդա է նաև Հայաստանում գողական գնալ, գողական «պանյատներով» առաջնորդվել, դուք էլ անեիք… Հիմա էլ Հայաստանում կանգնել Մալախովին են քարկոծում…Քարկոծեք նման հայերին, որ դրսում իրենց մարդավայել պահեն, ազգին չխայտառակեն, հետո էլ գնան ՕՌՏ-ով հաղորդումներին անասունի նման մասնակցեն, ռուսներն իրենց ամոթանք տան, դասեր տան, վարվեցողության կանոններ սովորացնեն ու իրենք էլ էշ-էշ դուրս տան:
Այո’, իրոք սազական չի, որ իրար ջարդում, սպանում եք: Սազական չի նաև, որ դրանից հետո գնում ձեզ ցուցադրում եք աշխարհով մեկ և չեք հասկանում, որ ձեր արարքներով «խայտառակել ռեսպուբլիկան»… Իսկ Մալախովին հանգիստ թողեք, ձեր ազգի «արժանավոր» ներկայացուցիչների հախից եկեք, եթե կարող եք…
Կարդացեք նաև` Անդրեյ Մալախովը այցելելով Գյումրի՝ ցավակցել ու ներողություն է խնդրել