▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մարդն ուտելիքի և սիրո մեջ ընկեր ունենալ չի սիրում

Ամէն մեծ ազգ կուզէ իր մէջ ձուլել փոքրերը։ Պատմության մէջ բազմաթիվ ազգեր ձուլվեր, անհետացել են։ Ազգը պայմանական է, հետևաբար, ձուլվելու ենթակա, իսկ անհատն անձուլելի։ Մեծ ազգն իր դուռը կբանա փոքր ազգին դիմաց, բայց հարուստ մը երբէք իր դուռը չի բանար աղքատի մը առջև, չի ձուլեր և իր կարողությունն չի բաժներ անոր հետ։ Միևնույն ազգի անհատներն տնտեսական հաշիվներու մէջ այնքան օտար են իրար, ինչպէս օտար ազգի մը անհատին հետ են օտար։ Մարդն երկու հիմնական բնազդներու՝ կերի ու սիրո մէջ ընկեր ունենալ չի սիրեր։ Հետևաբար, եսն անձուլելի է, ուրեմն, և սոցիալիզմն անհնարին։


Լեռ Կամսար

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին