▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մայիսի 8-ը և 9-ը ամենահանդարտ օրերն են լինելու

Ո՞վ է տեսել լայնամաշտաբ ռազմական գործողություններ լինեն այն բանից հետո , երբ երկու հակառակորդ երկրներ հայտարարում են դրա մասին, երբ աշխարհի բոլոր երկրների ուշադրությունը այդ երկու երկրների վրա է: Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերը կազմ ու պատրաստ կանգնած են ու մեկը սպասում է մյուսի հարձակմանը , որպեսզի արժանի հակահարված տա: Հասկանում եմ , որ ադրբեջանական բանակի ղեկավարությունը , մեղմ ասած չեն փայլում գրագիտությամբ , բայց բաներ կա , որ հաստատ ֆայմում են , քանի որ վերաբերվում է իրենց սեփական կաշվին:

Ադրբեջանական բանակը կյանքում կազմակերպված հարձակման չի անցնի, քանի որ լավ տեղյակ է , թե ինչի է ընդունակ հայկական բանակը, այն էլ այն ժամանակ , երբ կազմ ու պատրաստ սպասում է : Ալիևի զորքերի հարձակման հիմնական ձևը անսպասելի հարձակումն է, բայց նույնիսկ այդպես թշնամին չի կարողանում արդյունքի հասնել , հիմա պատկերացնում եք ի՞նչ շան ծեծ կուտի թշնամին , իրեն սպասող հայկական զորքերի կողմից: Այդ ամենը շատ լավ հասկանում է նաև Ալիևը և Հասանովը, դա նրանց համար ևս մեկ անգամ ժողովրդի աչքի առաջ խայտառակվելու հնարավորություն է, որը նրանք հաստատ չեն ցանկանում վերջին մարտերից հետո:
Այնպես որ Մայիսի 8-ը և 9-ը հայկական զինված ուժերի համար հաղթանակի օրեր են :

Աշոտ Ասատրյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին