Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:
Մինչև հայ ժողովուրդն ի սփյուռս աշխարհի` ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ կարողացավ Հակոբ Հակոբյանի /ճոյտ/ սցենարով ֆիլմ նկարահանել, նույն ժամանակահատվածում թուրքերը հաջողացրին Ռասսել Քրոի «Ջուր Որոնողը» ֆիլմի պրեմերիան իրականացնել:
Բան չունեմ ասելու, դրանք «լրիվ» համարժեք իրադարձություններ են, ու ֆիլմը-ֆիլմ է ի՞նչ տարբերություն, պարզապես սա հետևանք է այն մտածելակերպի, որ բոլորն էլ նույնն են ու Լևոնի վախտով էլ է նույնը եղել հիմա էլ:
Տարաբնույթ մուտիլոֆշիկներ ու խառնակիչներ ջան, ինչ էլ ասեք Լևոնի վախտերի մասին, մենակ մի բան հաշվի առեք` Լևոնը կարողացավ Հայաստանի Հանրապետության պլանկեն այնքան բարձրացնի, որ տարածաշրջանում ու աշխարհում մեզ հավասարը- հավասարի էին դիտում, իսկ հիմա մենք մնացինք Ճոյտի նկարած հայրենասիրական ֆիլմի հույսին ու ազգովին կարող ենք հպարտանալ, որ դե սաղ կինո է էլի, մեկ է նայելու ենք անցնի գնա...