Հերթական երեկոյան զբոսանքս մայրաքաղաքի փողոցներով այսօր մեծ ցավ պատճառեց ինձ: Ականատես լինելով հելլոունի երիտասարդական բազմամարդ տոնախմբումներին` հասկացա, թե ինչ արժեքային դեգրադացում է ապրում մեր հասարակությունը: Տեսնես գիտեն բոլոր այդ դիմակավորվածները, թե ինչ է թաքնված այդ հաճելի թվացող տոնի քողի տակ, տեսնես հասկանում են, թե խաղի և տոնախմբության անվան տակ ինչ դիվային ուժերի են պաշտում: Սա մեծ բիզնես է, լավ ծրագրված խաղ, որ մեր երիտասարդության համար հղի է անդառնալի հետևանքներով, ժամանց, որ հոգեկործան է: Հեռու վանեցեք ձեզանից այդ չարը և մի թողեք, որ այն իր բույնը հյուսի ձեր հոգում:
Վաղն առավոտը կրկին կբացվի թե արդարների և թե մեղավորների վրա, սակայն հարց է, թե արդյոք կկարողանանք փաստել մեր էությամբ, որ սիրում ենք Աստծուն և արժանի ենք Նրա որդիները կոչվելուն: