▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեզ ազգովի քցել են

Ով ուզում է ընդունի, ով ուզում է՝ ոչ, տեսնելով այս ամենը, վերլուծելով ներկան և անցյալը, հիշելով ու վերհիշելով մեր գլխով անցածը, լինելով կատարվածին լավատեղյակ մարդ՝ թե Հայրենիքում, թե Սփյուռքում, ես այսպես եմ տեսել, զգացել և համոզվել...

Ոչ ոք, ո՛չ երեկվա ծեծվողները, ո՛չ ծեծողները, ո՛չ կողմերից մեկի պաշտպանները կամ հակառակորդները, ո՛չ Արցախի իշխանությունները, ո՛չ էլ Հայաստանի, ո՛չ կռված տղաները, ո՛չ ողջերը, ո՛չ նահատակ հերոսները, ո՛չ քաղաքական կուսակցությունները, ո՛չ նրանց գործիչները, ո՛չ թղթակիցները, ո՛չ քաղաքագետները, ո՛չ մտավորականը, ո՛չ ցնցոտիավոր ապագա քյոխվեն, ո՛չ հասարակ գյուղացին և վերջապես ո՛չ էլ 88-ից բռնցքված հայ ժողովուրդը՝ չգիտեին, որ ԱԶԳՈՎԻ ԱՅՍ ՔԱՔԻ ՄԵՋ ԷԻՆՔ ՀԱՅՏՆՎԵԼՈՒ...

Բուտիռկայում վերամշակված, ազգին և մարդկությանը անհայտ ասորագետն ու «կազիրյոկի» իր ընկերները, մեծամտաբար ստանձնեցին Կրեմլի վարիչների «նվիրած» իշխանությունը, առանց հասկանալու և գիտակցելու, թե ինչ դավադրություն է ծրագրված «անկախ» Հայաստանի ու նրա ժողովրդի գլխին և որը իրականացվելու էր իրենց ձեռքով: Այնուհետև, «առաջին փուլի» հիմքը դրվելուց հետո, հայրենադարձի զավակ, «տպավորիչ ճառասան» ԼՏՊ-ի միջոցով հայրենիքի և Սփյուռքի հայությանը «գերելով», կազմակերպեցին հայոց համազգային մեծ թալան: Երկիրը ավերակների վերածեցին, ժողովրդին ընչազուրկ դարձրին և անցան «ծրագրի» հաջորդ փուլին: Տերերի հրահանգով Հայաստանի իշխանությունը հանձնեցին իրենց անգաղափարակից ընկերներին՝ ռսի նոքար Ղարաբաղի կուսկոմսոմոլի ստուկաչներին: Դրանից հետո, մնացածը ինչպես ասում են՝ «տեխնիկայի խնդիր» էր...  Դարեր շարունակ զանազան բռնակալներ տեսած հայ ժողովուրդը հայտնվեց ալբանացիների ծանր լծի տակ...

Հիմա արդեն, շատ մարդ շատ բան է սկսել հասկանալ՝ մեծ կորուստներից, տառապանքներից ու զրկանքներից հետո, սակայն «շարժման» ժամանակ, թե Հայրենիքում, թե Սփյուռքում, մատների վրա հաշված մարդիկ էին կռահում, թէ ինչ փորձանք էր բերվելու մեր գլխին: Կրկին, ով ինչպես ուզում է, թող մտածի, ես ասում եմ այն, ինչը՝ տեսել, զգացել և համոզվել եմ այս ծանր 25 տարիների ընթացքում ու այսպես եմ մտածել հենց սկզբից: Կատարված հանցագործությունը այնքան խորն է, իրականացնողները այնպես են խրված կեղտի մեջ, որ «մահապարտի կարգավիճակով», ստիպված պահում են իշխանությունը արդեն արյուն թափելով:

Ի՞նչ է լինելու սրա վերջը: Եթե նույնիսկ ռեժիմի հանցագործները որոշեն կանգ առնել ու հեռանալ, դա անգամ չեն կարող անել, քանզի իրենք ստրուկ կամակատար են տերերի ձեռքին: Երեկվա, նոր Սումգաիթը ցույց տվեց, որ շքերթային ավտոարշավով ու դրոշներով  գյուլիստանի զոմբիներին չես վախեցնի: Մնում է միակ հույսը, այս չարիքի հետ եկող այն բարիքը, որ բացում է խաբված ու քցված ժողովրդի աչքերը, իսկ դրանից հետո նույնպես՝ մնացածը կլինի «տեխնիկայի խնդիր» ...

 «Միացումը»՝ 25 տարի անց կարճ միացում տվեց   

Արմեն Զատիկյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին