Ազգ, ինչո՞ւ լռեցիր, ինչո՞ւ մտրակը վայր դրեցիր, հելովինի մասնակիցների մասին գրառումներ չեմ տեսնում...կարող է մի քանի սարսափեցնող դիմակավոր է դուրս եկել ձեր առաջ ու դրա համար ձեն չեք հանում, որ ձեր տեղը չիմանան...
Էն որ հայերի մեծ մասը ուղղակի Հելովինի օրը լավ ժամանակ են անցկացնում ու չգիտեն իրականում տոնի պատմությունը, դա փաստ է, ու լավ էլ անում են...իրանց տենց լավ են զգում, հո մի հատ էլ ձեզնից չեն հարցնելու, թե ոնց ժամանակ անցկացնեն...
Ի՞նչ մի վրա տվեցիք, որ մարդիկ նման միջոցառում արեցին, ինչ փոխվեց դրանից...
Պարզապես իմ համոզմամբ դա ռուսական ծրագիրն է, որը շատերի ենթագիտակցության մեջ է նստեցրած, որ մի բանը եթե արևմուտքից է գալիս, միանգամից հակազդեցության է արժանանում...
Այո, Հելովինի նշումը խոսում է նրա մասին, որ մենք ազգային համապատասխան տոներ չունենք, տոնելու մշակույթ չունենք, իսկ երեկվա քննադատողներից շատերը վալենտինի տոնն են նշում, իսկ երեկվա վայնասունից պարզ դարձավ, որ նույն մարդիկ քննադատում են հելովինը որպես օտարի տոն...
Թե կարում եք այ սենց ընդդիմացեք մայրենի լեզվի անվտանգությունը վտանգող ոտնձգությունների ժամանակ, մտեք օտարի գրերը մայրենին երկրորդող կազմակերպություններ ու պայքարեք դրա դեմ....
Իսկ ովքեր երեկ լավ ժամանակ են անցկացրել վստահ եմ, այսօր չեն նեղվել «ազգային մտրակից»...ուղղակի խորհուրդ կտամ կարդան Հելովինի պատմությունը ))