Հայկուհի Սմբատյանը, ով միայնակ մայր է և ունի 8 ամսական երեխա, այսօր չունի բնակարան: Երեխան ունի բրոնխիալ ասթմա և նման պայմաններում ապրելն ուղղակի անթույլատրելիէ նրա համար: Այդ իսկ պատճառով «Միասնական Հայրենիք» հասարակական նախաձեռնությունը՝ Ալյանս Քոնսթրաքշն շինարարական ընկերության և Քաղաքաշինության նախարարության աջակցությամբ, կազմակերպում է դրամահավաք, որը տեղի կունենա հունվարի 31-ին ժամը 12:00-ից մինչև 20:00-ն ընկած ժամանակահատվածում, որի ընթացքում հավաքագրված ամբողջ գումարը կտրամադրվի Հայկուհու տան շինարարական աշխատանքներին:
Բոլոր ցանկացողները կարող են ներկա գտնվել դրամահավաքին և աջակցել նրան: Թեկուզ և ամենաչնչին ներդրումը կարող է մեծ աջակցություն լինել այս ընտանիքի համար: Դրամահավաքին ներկա է գտնվելու նաև Հայկուհին իր որդու հետ միասին: Հայկուհի Սմբատյանի համար բացվել է հաշվեհամար.
Conver Bank CJSC
AMD - 1930052649190100
USD - 1930052649190101