▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մուամմար Կադաֆիի սիրելի հայուհին դարձավ 75 տարեկան

Հունիսի 14-ին հայտնի բեմանկարիչ Լիդա Գևորգյանի ծննդյան 75-րդ տարեդարձն է. նրանից բացի  ԽՍՀՄ-ում  այդ մասնագիտությամբ աշխատել է միայն մեկ կին` ազգությամբ ռուս:

Լիդա Գևորգյանի  մասնակցությամբ ստեղծված ֆիլմերը հայկական կինոարտադրության լավագույն նմուշներն են համարվում`«Նահապետ», «Ատամնաբույժն արևելյան», «Լռության սիմֆոնիա»,  «Կտոր մը երկինք», «Մայրական տուն», «Ճերմակ անուրջներ», «Ծաղրածուի ժպիտը», «Ախթամար», «Ավդոյի ավտոմեքենան», «Տերը», «Ուր էիր, մարդ Աստծո» …

Լիդա Գևորգյանի մուտքը կինոարտադրության ասպարեզ շատ պատահական է ստացվել:

Նա ավարտել է գեղարվեստաթատերական ինստիտուտի նկարչական բաժինը, այնուհետև` դիպլոմային պաշտպանության ժամանակ առաջարկ է ստացել «Արմենֆիլմ»   ընկերության կողմից` աշխատելու «Ավդոյի ավտոմեքենան» ֆիլմում` որպես նկարչի օգնական:

Այնուհետեւ, ամուսնանալով հայտնի կինոռեժիսոր Էռնեստ Մարտիրոսյանի հետ, Լիդա Գևորգյանը սկսել է իր ամուսնու հեղինակած ֆիլմերում աշխատել` որպես բեմադրող նկարիչ:

Սակայն մինչ ամուսանալը, Լիդա Գևորգյանի կյանքում հետաքրքիր դեպք է տեղի ունեցել, որի մասին շատ քչերը գիտեն:

Բեմադրող նկարչի և Լիբիայի գահընկեց արված ու դաժան մահվան արժանացած առաջնորդ Մուամմար Կադաֆիի միջև  ռոմանտիկ  կապ է եղել:

Նրանք միմյանց հանդիպել են Մոսկվայում`  համերգներից մեկի ժամանակ:Կադաֆին ուսանել է Մոսկվայում, իսկ Լիդա Գևորգյանը մասնակցում էր հերթական նկարահանումներին:

Բեմանկարչի օծանելիքի բույրն այնքան է դուր եկել Կադաֆիին, որ վերջինս որոշել է զրույցի բռնվել բեմանկարչի հետ:

Զրույցի ընթացքում Կադաֆին, իմանալով, որ Լիդա Գևորգյանը նկարիչ-բեմադրող է, խաբում եւ ներկայանում է նրան որպես լրագրող` պատրաստակամություն հայտնելով վերջինիս մասին հոդված պատրաստել:

Asekose.am –ի հետ զրույցում Լիդա Գևորգյանն ասաց, որ  շուրջ երկու տարի տևած նամակագրությունը դադարել է այն ժամանակ, երբ ինքը որոշել է ամուսնանալ Էռնեստ Մարտիրոսյանի հետ:

Լիդայի և Էռնեստի սիրո արդյունքը նրանց զավակներն են` որդին և դուստրը` հայտնի  ու տաղանդավոր ռեժիսոր Լուսինե Մարտիրոսյանը: 

Լիդա Գևորգյանը, հիմա, թերևս ամենաշատը կարոտում է թոռնուհուն ` արդեն տևական ժամանակ Միացյալ Նահանգներում ապրող երգչուհի և դերասանուհի Էյնջելին: 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին