▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մովսես Հակոբյանի ունեցվածքը

 

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նորանշանակ տեղակալ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը, Բարձրաստիճան անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը:      
Հայտարարագրում Հակոբյանը գրառել է մեկական անհատական բնակելի տուն, բնակարան եւ հասարակական նշանակության շինություն: Հայտարարագրի «շարժական գույք» բաժնում Հակոբյանը գրառել է «RANGE ROVER SPORT Supercharged 4.2» մակնիշի ավտոմեքենա: Դրամական միջոցներ եւ փոխառություններ, 8 միլիոն դրամը գերազանցող թանկարժեք իրեր Մովսես Հակոբյանը չի հայտարարագրել: Մովսես Հակոբյանի նախկին՝ ԼՂՀ ՊԲ հրամանատարի պաշտոնում աշխատավարձը՝ հունվարի 1-ից մինչեւ հունիսի 15-ն ընկած ժամանակահատվածի համար, կազմել է 4,1 միլիոն դրամ:
Հակոբյանը 2007-ից մինչեւ 2012 թվականները եղել է ԼՂՀ Պաշտպանության նախարարը: Իսկ այս տարվա հունիսի 15-ին Սերժ Սարգսյանի հրամանագրով նշանակվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ:
Մովսես Հակոբյանը հայտարարգրել է մեկ անհատական բնակելի տուն` հողամասի վրա կառուցված, իր տնտեսական շինություններով կառույց, մեկ հատ հասարակական նշանակության շինություն և մեկ հատ էլ բնակարան՝ բազմաբնակարան բնակելի շենքում:        

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նորանշանակ տեղակալ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը, Բարձրաստիճան անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը:      

Մովսես Հակոբյանը հայտարարգրել է մեկ անհատական բնակելի տուն` հողամասի վրա կառուցված, իր տնտեսական շինություններով կառույց, մեկ հատ հասարակական նշանակության շինություն և մեկ հատ էլ բնակարան՝ բազմաբնակարան բնակելի շենքում: 

Հայտարարագրի «շարժական գույք» բաժնում Հակոբյանը գրառել է «RANGE ROVER SPORT Supercharged 4.2» մակնիշի ավտոմեքենա: Դրամական միջոցներ եւ փոխառություններ, 8 միլիոն դրամը գերազանցող թանկարժեք իրեր Մովսես Հակոբյանը չի հայտարարագրել: Մովսես Հակոբյանի նախկին՝ ԼՂՀ ՊԲ հրամանատարի պաշտոնում աշխատավարձը՝ հունվարի 1-ից մինչեւ հունիսի 15-ն ընկած ժամանակահատվածի համար, կազմել է 4,1 միլիոն դրամ:

Հիշեցնենք, որ Մովսես Հակոբյանը 2007-ից մինչեւ 2012 թվականները եղել է ԼՂՀ Պաշտպանության նախարարը: Իսկ այս տարվա հունիսի 15-ին Սերժ Սարգսյանի հրամանագրով նշանակվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին