▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նոր մանրամասներ Շենգավիթի առեղծվածային սպանությունից. հայրը սպանել է որդուն` թաղել ավտոտնակում. armlur.am

armlur.am-ը գրում է. Շենգավիթի Արտաշիսյան փողոցում այսօր ողբերգություն է տեղի ունեցել: Բնակիչներից մեկին, ով 3 օր շարունակ հարազատների կողմից փնտրվում էր որպես անհայտ կորած, այսօր հայտնաբերել են թաղամասի ավտոտնակներից մեկում՝ թաղված վիճակում: 45-ամյա Գերման Ոսկանյանին բնակիչների շրջանում պտտվող լուրերի համաձայն, ըստ նախնական վարկածի, սպանել է հայրը՝ Կարո Ոսկանյանը:

Սպանվածի հարևանուհիներից մեկը, ով չցանկացավ նշել իր անունը, հայտնեց, որ Ոսկանյանների ընտանիքում մշտապես տարաձայնություններ են եղել՝ մասնավորապես Գերմանի մոր և իր կնոջ միջև: Նրա խոսքով՝ սպանվածի մայրն արդեն մոտ 20 տարի շարունակ չի կարողանում հաշտվել այն մտքի հետ, որ որդին ամուսնացել է այն կնոջ հետ, ում ինքը չի ընտրել: Հենց այս էլ եղել է պատճառը, որ մայր ու որդի վիճել են, ավելի ուշ վիճաբանությանը խառնվել է հայրը, արդյունքում տեղի է ունեցել ողբերգությունը: «Կողքի հարևաններն ասում են մի քանի օր առաջ այն աստիճանի են վիճել, կռվել, որ հարսն էլ աղջկան վերցրել, հոր տուն է գնացել: Հիմա թե ինչ կլինի դրանց վիճակը, մենակ Աստված գիտի: Ասում են, թե հայրը դանակով է սպանել տղուն, դանակն էլ հետը թաղել ավտոտնակի փոսում»,- նշեց հարևանուհին՝ հայտնելով նաև, որ սպանվածը ունի նաև որդի, ով ժամկետային զինծառայող է, և դեռևս դեպքի մասին տեղյակ չէ:

Մանրամասներն սկզբնաղբյուր կայքում    

Հիշեցնենք, որ այսօր ահազանգ էր ստացվել ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն, որ Շենգավիթ վարչական շրջանում՝ Արտաշիսյան 39 շենքի բակում գտնվող ավտոտնակներից մեկում, կասկածելի հանգամանքներում մահացած անձ կա:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին