Iravunk.com-ը գրում է. Շատերին իր պատմությամբ հայտնի Սամվել Ավետիսյանն ամուսնացել է Էմմա Եղիազարյանի հետ` իրենց միությամբ հուզելով ոչ միայն հարազատներին ու ընկերներին, այլ ողջ համացանցը: Իհարկե, հարսանեկան ճոխ արարողություն տեղի չի ունեցել, պարզապես նորապսակները վավերացրել են իրենց միությունը` գունավորելով Սամվելի միապաղաղ ու ճակատագրով բաժին հասած դառը կյանքը: Հիշեցնենք, որ Սամվել Ավետիսյանը 2012 թվականին պարտադիր զինծառայության ընթացքում ստանալով հրազենային վնասվածք մինչ օրս գամված է անվասայլակին։ Հայաստանյան հետազոտություններից պարզ դարձավ, որ բուժումն անհրաժեշտ է շարունակել Գերմանիայում, որի հնարավորությունը 21-ամյա երիտասարդը չունի, քանի որ ապրում է իր համեստ թոշակով` թոշակառու տատիկի խնամքի ներքո։ Ի դեպ, նորափեսան բաց նամակով դիմել է Առաջին տիկին ՌԻՏԱ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ, որում մասնավորապես ասված է.
«Հարգելի՛ տիկին Սարգսյան, ես բազմաթիվ դռներ եմ բախել, բայց ապարդյուն: Ճակատագրով ինձ արդեն 2 տարի է բաժին է հասել լինել գամված անվասայլակին: Այն ժամանակ, երբ ինձ թվում էր, որ այլեւս ի զորու չեմ պայքարել` հանուն լիարժեք կյանքի, հայտնվեց իմ կյանքի կեսը` Էմման: Այժմ ես մենակ չեմ ու ուզում եմ պայքարել երջանիկ ապրելու համար: Բայց որքան էլ դա կամենա սիրտս ու միտքս, ոտքերս ուժ չեն տալիս: Գիտեմ, նմանատիպ բազմաթիվ նամակներ եք ստանում, սակայն լիահույս եմ, որ կկանգնեք նորաստեղծ ընտանիքիս կողքին, կաջակցեք, որ բուժմանս համար գումար հայթհայթեմ, ու ես էլ մյուս նորապսակների պես ունենամ երջանիկ լինելու իրավունք: Թող Աստված պահի ու պահպանի Ձեր ընտանիքը եւ թող ոչ մի զինվորի ճակատագիր չխեղվի այնպես, ինչպես իմ պարագայում:
Լավագույն մաղթանքներով` երեկվա զինվոր, ով ունի Ձեր օգնության կարիքը»:
Նշենք, որ Սամվել Ավետիսյանի անունով (հեռ.` 098. 50 32 25) HSBC բանկում բացվել է հաշվեհամար`
006 001 911 001 AMD
006 001 911 101 USD
006 001 911 102 EUR
006 001 911 103 RUB
Նյութը` սկզբնաղբյուր կայքում