▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նվեր Ծառուկյանը քրեական ուրիշ գործի շրջանակներում հարցաքննության ծանուցում է ստացել. Իվետա Տոնոյան

 ԲՀԿ-ական  պատգամավոր Իվետա Տոնոյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Գագիկ Ծառուկյանի որդին քրեական ուրիշ գործի շրջանակներում հարցաքննության ծանուցում է ստացել.

«Ես տեղյակ եմ, որ Նվեր Ծառուկյանը քրեական ուրիշ գործի շրջանակներում հարցաքննության ծանուցում է ստացել:

Գագիկ Ծառուկյանին հրավիրում են հարցաքննության եւ րոպեներ անց նրա որդուն են այլ քրեական գործի շրջանակներում հրավիրում հարցաքննության»,-ասաց նա` նշելով, որ գործի մանրամասներին չի տիրապետում:

Իվետա Տոնոյանը ասաց, որ Նվեր Ծառուկյանը երկրում է:

Նա հավելեց, որ իրադարձությունների զարգացմանը զուգընթաց իրենք իրենց ճանապարհային քարտեզը կգծագրեն:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին