▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Որդու սպանության համար մեղադրանք է առաջադրվել հորը

ՀՀ քաղաքացի Գերման Ոսկանյանի սպանության դեպքի առթիվ Երևանի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի վարույթում  քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել Կ.Ոսկանյանին։

Նախաքննությամբ պարզվել է, որ Կ.Ոսկանյանը 2015թ. հունվարի 25-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, իրեն պատկանող ավտոտնակում տանիքը վերանորոգելու հարցի շուրջ վիճաբանել է որդու՝ Գ.Ոսկանյանի հետ։

Վիճաբանության ժամանակ վերջինս կռացել է ստուգելու դիտահորում ջրի առկայությունը, և այդ պահին Կ.Ոսկանյանը, վերցնելով կացինը, հարվածել է որդու ծոծրակագագաթային շրջանի աջ հատվածին և սպանել, որից հետո նրա դին թաղել է ավտոտնակում գտնվող դիտահորի վերջնամասի փոսում:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Կ.Ոսկանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով:

 Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին