Երբ Ֆրենսիս Բեկոնի եռամասկտավը՝ նրա ընկերոջ՝ Լուսյեն Ֆրեյդի պատկերով, նոյեմբերին վաճառվեց 142 միլիոն ԱՄՆ դոլարով, այն ճանաչվեց աճուրդներում ամենաբարձր գնով վաճառվածարվեստի գործը: Սակայն, հաշվի առնելով գնաճը, այն չգերազանցեց Ռենուարի՝ «Պարահանդես Մուլեն դը լա Գալետում» (1876 թ.) կտավի աճուրդային վաճառքի արժեքը, որը 1990 թ. համարժեք էր 154 միլիոնԱՄՆ դոլարին: Իրականում, այսթվերը չեն ներկայացնում արվեստի շուկայի գնային տատանումները:
Հաջորդիվ ներկայացնում ենք 21 000 արվեստի գործերի շրջանում գրանցված նոր ինդեքսները, որոնք կազմել է Սթենֆորդի համալսարանի պրոֆեսոր Արթուր Քորթվեգը: Չնայած արվեստի գործերը հիմնականում հավանության չեն արժանանում ինդեքսային ֆոնդի կողմից, վերջիններս, այնուամենայնիվ, ավելի ապահով ներդրում են համարվում: Նշենք, որ մոխրագույն սյուներն արտացոլում են ամեն տարի աճուրդի հանվող ամենաբարձր գնատահատված աշխատանքները՝ գնաճը հաշվի առնելով:
1983 թ - $ 27,7 մլն
Առյուծ Հենրիի ավետարանները (Gospels of Henry the Lion)
Անհայտ վանական, 1200
1984թ - $22,5 մլն
Ծովանկար. Ֆոլքսթոն (Seascape:Folkestone)
Յոզեֆ Թերներ, 1845
1985 - $21,5 մլն
Տեսարան արևածագին (Paysage au soleil levant)
Վինսենթ վան Գոգ, 1889
1986 -$20,2 մլն
Կարդացող կինը (Femme lisant)
Ջորջ Բրաք, 1911
1987 - $121,9 մլն
Հիրիկներ (Irises)
Վինսենթ վան Գոգ, 1889
1988 - $75,8 մլն
Ակրոբատը և երիտասարդ ծաղրածուն (Acrobate et jeune Arlequin)
Պաբլո Պիկասո, 1905
1989 -$90,1 մլն
Ինքնանկար (Yo Picasso)
Պաբլո Պիկասո, 1901
1990 - $153,5 մլն
Պարահանդես Մուլեն դը լա Գալետում (Au Moulin de la Galette)
Պիեռ Օգյուստ Ռենուար, 1876
1991- $ 23,3 մլն
Վեներա և Ադոնիս (Venus and Adonis)
Տիցիան, 1554
1992 - $ 26,9 մլն
Լոնդոն. Horse Guards-ի հին շենքը Սուրբ Ջեյմս այգուց (London: The old Horse Guards from St. James’s Park)
Կանալետտո, 1749
1993 - $ 46,2 մլն
Նատյուրմորտ. մեծ խնձորներ (Nature morte, les grosses pommes)
Պոլ Սեզան, 1890
1994 - $ 18,4 մլն
Հովհարով տիկինը (Dame mit Fächer)
Գուստավ Կլիմտ, 1917
1995 - $44,7 մլն
Անխել Ֆերնանդես դե Սոտո (Angel Fernandez de Soto)
Պաբլո Պիկասո, 1903
1996 - $23,3 մլն
Կինը (Woman)
Ուիլյամ դե Կունինգ, 1949
1997 - $ 70,4 մլն
Երազանք (Le rêve)
Պաբլո Պիկասո, 1932
1998 -$ 102,4 մլն
Նկարչի դիմանկարն առանց մորուքի (Portrait de l’artiste sans barbe)
Վինսենթ վան Գոգ, 1889
1999-$ 84,8 մլն
Վարագույր, կուժ և մրգերով լի սկահակ (Rideau, cruchon et compôtier)
Պոլ Սեզան, 1893
2000 -$ 74,6 մլն
Խաչած ձեռքերով կինը (Femme aux bras croisés)
Պաբլո Պիկասո, 1901
2001-$50,8 մլն
Սենտ Վիկտուար լեռը (La Montagne Sainte-Victoire)
Պոլ Սեզան, 1888
2002 -$99,3 մլն
Նորածինների կոտորածը (The Massacre of the Innocents)
Պիտեր Պաուլ Ռուբենս, 1609
2003 -$37,0 մլն
Ամառանոց Աթերզեեում (Landhaus am Attersee)
Գուստավ Կլիմտ, 1914
2004 -$128,8 մլն
Ծխամորճով տղան (Garçon à la pipe)
Պաբլո Պիկասո, 1905
2005 -$ 39,1 մլն
Վենետիկ. Մեծ ջրանցքը, Պալացո Բալբից հյուսիս-արևելք՝ Ռիալտոյի կամրջից նայելիս) (Venice, the Grand Canal, Looking North-east from Palazzo Balbi to the Rialto Bridge)
Կանալետտո, 1724
2006 -$ 110,3 մլն
Դորա Մարը կատվի հետ (Dora Maar au chat)
Պաբլո Պիկասո, 1941
2007 -$ 82,0 մլն
Սպիտակ կենտրոն (դեղինը, վարդագույնն ու մանուշակագույնը վարդագույնի վրա)
Մարկ Ռոտկո, 1950
2008 -$ 93,6 մլն
Եռապատում (Triptych)
Ֆրենսիս Բեկոն, 1976
2009 -$ 52,3 մլն
Մուսայի գլուխը (Head of a Muse)
Ռաֆայել, 1510
2010 -$114,0 մլն
Մերկ կին, կանաչ տերևներ և կիսանդրի (Nu au Plateau de Sculpteur)
Պաբլո Պիկասո, 1932
2011-$68,0 մլն
Սոճու վրա նստած արծիվը (Eagle Standing on Pine Tree)
Ցի Բայշի, 1946
2012 -$ 122,0 մլն
Ճիչը (The Scream)
Էդվարդ Մունկ, 1895
2013 -$ 142,4 մլն
Լուսյեն Ֆրեյդի եռապատկերը (Three Studies of Lucian Freud)
Ֆրենսիս Բեկոն, 1969