Նոյեմբերի 6-ին մի քաղաքացի է դիմել ոստիկանության ներքին անվտանգության վարչություն և հայտնել, որ փաստացի հաշվառման նպատակով բնակության հանգամանքը հաստատող տեղեկություն անձնագրային բաժանմունք ներկայացնելու համար ոստիկանության Մաշտոցի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ավագ տեսուչ Ա. Հարությունյանն, օրեր առաջ, իրենից պահանջել է 600 ԱՄՆ դոլար կաշառք: Սակարկելուց հետո թիվը նվազել է 50 դոլարով: Նոյեմբերի 5-ին քաղաքացին Հարությունյանին արդեն տվել է 200 դոլար և 50 հազար դրամ, ինչից հետո պայմանավորվել են մնացած 200 դոլարը հանձնել նոյեմբերի 7-ին:
Ոստիկանության ներքին անվտանգության վարչության ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում, նոյեմբերի 7-ին, ժամը 14.10-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնում, 80 հազար դրամ կաշառք վերցնելու պահին բռնվել են համայնքային ոստիկանության ավագ տեսուչ, ոստիկանության մայոր Ա. Հարությունյանը և նույն բաժանմունքի ավագ տեսուչ, ոստիկանության փոխգնդապետ Հ. Խաչատրյանը:
Երկուսի ծառայողական լիազորությունները ժամանակավորապես կասեցվել են:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են հատուկ քննչական ծառայություն: - See more at: http://www.police.am/news/view/%D5%A2%D5%BC%D5%B6%D5%BE%D5%A5%D6%81%D5%AB%D5%B6-%D5%AF%D5%A1%D5%B7%D5%A1%D5%BC%D6%84-%D5%BE%D5%A5%D6%80%D6%81%D5%B6%D5%A5%D5%AC%D5%AB%D5%BD81114.html#sthash.dObxkEwf.dpuf
Նոյեմբերի 6-ին մի քաղաքացի է դիմել ոստիկանության ներքին անվտանգության վարչություն և հայտնել, որ փաստացի հաշվառման նպատակով բնակության հանգամանքը հաստատող տեղեկություն անձնագրային բաժանմունք ներկայացնելու համար ոստիկանության Մաշտոցի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ավագ տեսուչ Ա. Հարությունյանն, օրեր առաջ, իրենից պահանջել է 600 ԱՄՆ դոլար կաշառք: Սակարկելուց հետո թիվը նվազել է 50 դոլարով: Նոյեմբերի 5-ին քաղաքացին Հարությունյանին արդեն տվել է 200 դոլար և 50 հազար դրամ, ինչից հետո պայմանավորվել են մնացած 200 դոլարը հանձնել նոյեմբերի 7-ին: Ոստիկանության ներքին անվտանգության վարչության ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում, նոյեմբերի 7-ին, ժամը 14.10-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնում, 80 հազար դրամ կաշառք վերցնելու պահին բռնվել են համայնքային ոստիկանության ավագ տեսուչ, ոստիկանության մայոր Ա. Հարությունյանը և նույն բաժանմունքի ավագ տեսուչ, ոստիկանության փոխգնդապետ Հ. Խաչատրյանը:Երկուսի ծառայողական լիազորությունները ժամանակավորապես կասեցվել են: Նախապատրաստված նյութերն ուղարկվել են հատուկ քննչական ծառայություն: