a1plus.am-ը գրում է.Արդեն 2 ժամ է՝ «վարչապետ-վարչապետ» վանկարկումները չեն դադարում կառավարության շենքի դիմաց։ Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այդպես էլ չի երեւում։
«Շրջանառության հարկի մասին» օրենքի փոփոխությունից դժգոհ՝ ակցիայի մասնակիցները նշում են, որ եթե Հովիկ Աբրահամյանը համաձայնել էր հանդիպել 10 հոգու հետ ժամը 13,30-ին, ապա այդ ժամին կարող է իջնել եւ բոլորի հետ հանդիպում ունենալ։ Այդ դեպքում պատճառաբանությունը, թե նա զբաղված է՝ չի ընդունվի, որովհետեւ նախապես հանդիպման ժամ է հայտարարվել։ Չնայած ցրտին, տոնավաճառի աշխատակիցները չեն պատրաստվում հեռանալ, մինչեւ իրենց հարցին լուծում չտրվի։ Այս պահին ոստիկանության նոր զորքեր են մոտենում կառավարության շենքին։
Հիշեցնենք՝ «Շրջանառության հարկի մասին» օրենքի համաձայն, փոքր ու միջին տնտեսվարողները նախորդ տարվա հոկտեմբերի մեկից պետք է որպես հարկ վճարեին իրենց շրջանառության մեկ տոկոսը՝ նախկին 3.5 տոկոսի փոխարեն: Բայց դրա դիմաց առեւտրականները պետք է ամբողջությամբ փաստաթղթավորեին իրենց շրջանառությունը, յուրաքանչյուր ապրանքի համար պետք է ունենային հաշիվ-ապրանքագիր: Բացի այդ, առեւտրականները պետք է մանրամասն գույքագրեին մինչեւ հոկտեմբերի մեկը իրենց պահեստում եղած ապրանքը եւ այդ հաշվառումը ներկայացնեին հարկայինին:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում և տեսանյութում