▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փաշինյանը հաստատ դեմ է քվեարկել Կոստանյանին. նա լուսանկարել է իր քվեաթերթիկը

Կանխազգալով զարգացումները, լուսանկարել եմ քվեաթերթիկս:

Չեմ սխալվել, փաստորեն:

Գրառումն ու լուսանկարը` ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջից

 

Հիշեցնենք, որ խոսքը վերաբերում է ՀՀ գլխավոր դատախազի փակ գաղտնի քվեարկությունից հետո ծավալված իրադարձություններին. ԱԺ երկու ընդդիմադիր խմբակցություններ հայտարարել էին, որ դեմ են ՀՀ գլխավոր դատախազի՝ Սերժ Սարգսյանի առաջադրած թեկնածու Գեւորգ Կոստանյանին, բայց փակ-գաղտնի քվեարկության արդյունքներով Կոստանյանը ստացել  էր ընդամենը երեք դեմ:

Ընդդիմադիր պատգամավորից ոմանք ու ընդդիմադիրների համակիրները սկսեցին հայտարարություններ տարածել` վստահեցնելով, որ իրենք դեմ են քվեարկել Գևորգ Կոստանյանին թեկնածությանը:

Դրանից հետո համացանցում բուռն քննարկումներ են սկսվել` բոլորը փորձում են գտնել ստախոս պատգամավորներին:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին