a1plus.am-ը գրում է, որ Ճարտարագիտական համալսարանի պրոռեկտոր, ֆիզիկայի ամբիոնի վարիչ Աշոտ Խաչատրյանը հեռացվել է ամբիոնի վարիչի պաշտոնից։
«Ռեկտորատում լսեցին նրա հարցը նա ըստ էության վաղուց էր ազատվել, նա հասարակական կարգով ամբիոնի վարիչ էր։ չիշտ որ ասեմ ետ երկու պաշտոնները իսկապես համատեղելի չեն», -ասել է Կիրառական Մաթեմաթիկայի եւ ֆիզիկայի ֆակուլտետի դեկան Վանիկ Զաքարյանը։
Ռեկտորատի որոշման դեմ դժգոհող ֆիզիկայի ամբիոնի դասախոսները հրավիրել էին մամուլի ասուլիս, սակայն այն այդպես էլ չի կայացել. ասուլիսը սկսվելուց 15 րոպե առաջ ամբիոնի դասախոսները հրավիրվել էին ռեկտորի մոտ՝ խորհրդակցության։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում