▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պատրաստվում են «Էլ Նինյո» կլիմայական երևույթին

 

Կալիֆորնիայում վերջերս առատ տեղումների պատճառած վնասները նոր մտահոգություն են առաջ բերում այն մասին, թե ինչպիսի վնասներ կհասցնի տեղանքին ձմռանը սպասվող «Էլ Նինյո» կլիմայական երևույթը:
ՆԱՍԱ-ի կլիմայագետ Բիլլ Փաթզերթը տարիներ շարունակ աշխատել է «Էլ Նինյո» կլիմայական երևույթի ուսումնասիրությունների շուրջ։ Նրա խոսքերով, այս տարի Կալիֆորնիայում խոնավ ձմեռ է սպասվում: «Էլ Նինյոն» անկանոն և բարդ կլիմայական փոփոխությունների շարք է, ինչին բնորոշ են ձմռան ամիսներին առատ տաք տեղումները:
Եղանակային փոփոխությունները ուսումնասիրող ԱՄՆ-ի գործակալությունը՝ Համաշխարհային օվկիանոսի և երկրագնդի մթնոլորտի հարցերով վարչությունը
 (NOAA) հրատարակել է իր վերջին ուսումնասիրությունը: Այն ցույց է տալիս, որ հասարակածի երկայնքով օվկիանոսի ջերմաստիճանը կբարձրանա, ինչը նշանակում է, որ հարավային Կալիֆորնիայում թաց ձմռան 60 տոկոսի հնարավորություն կա:
Այս վարչության  եղանակի տեսության կենտրոնից Մայք Հալպերթը ասում է,- «Ըստ մեր տվյալների, այս տարի «Էլ Նինյո» է սպասվում: Ձմռանը մենք կտեսնենք այնպիսի տեղումներ, ինչը չենք տեսել 1997-1998 թվականներից ի վեր:»
Դա վերջին խոշոր «Էլ Նինյոն» էր, որը Կալիֆորնիային  հասցրել էր ավելի քան կես միլիարդ դոլարի վնաս: Եղանակի հետևանքով այդ տարի զոհվել էր 17 մարդ։
Հոլիվուդի բնակիչ Թրեյվիս Լոֆմանը ասում է,- «Լեռների վրա բազմաթիվ շինություններ կան, որոնք տարիներ շարունակ չեն թրջվել, դրանց հիմքը ինչպե՞ս կդիմանա առատ տեղումներին:»
Սակայն տեղումների առատությունը Կալիֆորնիայի վրա միայն բացասական ազդեցություն չէ, որ գործում է:
ՆԱՍԱ-ի կլիմայագետ Բիլլ Փաթզերտը ասում է,- «Եթե այս «Էլ Նինյոն» լինի նախորդ երկու խոշոր «Էլ Նինյոների» նման, ապա տեղումները սովորականից երկու անգամ ավելի կլինեն և հուսով եմ, դրա հետևանքով կկրկնապատկվի նաև Սիերրա լեռների ձյունը:»
Փորձագետների խոսքերով, ձյան տեղումները անհրաժեշտ են: Լեռների ձյունը հետագայում հալվում է և վերածվում ջրային պաշարների, որոնք ապահովում են Կալիֆորնիայի խմելու ջրի պաշարի մեծ մասը:
Սակայն NOAA-ի փորձագետների կարծիքով, մեկ տարվա առատ տեղումները բավարար չեն, նախորդ չորս տարիների երաշտի հետևանքները վերացնելու համար: 

Կալիֆորնիայում վերջերս առատ տեղումների պատճառած վնասները նոր մտահոգություն են առաջ բերում այն մասին, թե ինչպիսի վնասներ կհասցնի տեղանքին ձմռանը սպասվող «Էլ Նինյո» կլիմայական երևույթը:

ՆԱՍԱ-ի կլիմայագետ Բիլլ Փաթզերթը տարիներ շարունակ աշխատել է «Էլ Նինյո» կլիմայական երևույթի ուսումնասիրությունների շուրջ։ Նրա խոսքերով, այս տարի Կալիֆորնիայում խոնավ ձմեռ է սպասվում: «Էլ Նինյոն» անկանոն և բարդ կլիմայական փոփոխությունների շարք է, ինչին բնորոշ են ձմռան ամիսներին առատ տաք տեղումները:

Եղանակային փոփոխությունները ուսումնասիրող ԱՄՆ-ի գործակալությունը՝ Համաշխարհային օվկիանոսի և երկրագնդի մթնոլորտի հարցերով վարչությունը (NOAA) հրատարակել է իր վերջին ուսումնասիրությունը: Այն ցույց է տալիս, որ հասարակածի երկայնքով օվկիանոսի ջերմաստիճանը կբարձրանա, ինչը նշանակում է, որ հարավային Կալիֆորնիայում թաց ձմռան 60 տոկոսի հնարավորություն կա:

Այս վարչության  եղանակի տեսության կենտրոնից Մայք Հալպերթը ասում է,- «Ըստ մեր տվյալների, այս տարի «Էլ Նինյո» է սպասվում: Ձմռանը մենք կտեսնենք այնպիսի տեղումներ, ինչը չենք տեսել 1997-1998 թվականներից ի վեր»:

Դա վերջին խոշոր «Էլ Նինյոն» էր, որը Կալիֆորնիային  հասցրել էր ավելի քան կես միլիարդ դոլարի վնաս: Եղանակի հետևանքով այդ տարի զոհվել էր 17 մարդ։

Հոլիվուդի բնակիչ Թրեյվիս Լոֆմանը ասում է,- «Լեռների վրա բազմաթիվ շինություններ կան, որոնք տարիներ շարունակ չեն թրջվել, դրանց հիմքը ինչպե՞ս կդիմանա առատ տեղումներին:»

Սակայն տեղումների առատությունը Կալիֆորնիայի վրա միայն բացասական ազդեցություն չէ, որ գործում է:

ՆԱՍԱ-ի կլիմայագետ Բիլլ Փաթզերտը ասում է,- «Եթե այս «Էլ Նինյոն» լինի նախորդ երկու խոշոր «Էլ Նինյոների» նման, ապա տեղումները սովորականից երկու անգամ ավելի կլինեն և հուսով եմ, դրա հետևանքով կկրկնապատկվի նաև Սիերրա լեռների ձյունը»:

Փորձագետների խոսքերով, ձյան տեղումները անհրաժեշտ են: Լեռների ձյունը հետագայում հալվում է և վերածվում ջրային պաշարների, որոնք ապահովում են Կալիֆորնիայի խմելու ջրի պաշարի մեծ մասը:

Սակայն NOAA-ի փորձագետների կարծիքով, մեկ տարվա առատ տեղումները բավարար չեն, նախորդ չորս տարիների երաշտի հետևանքները վերացնելու համար: 

Ամերիկայի ձայն

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին