Ծախսային մասով` 2015 թվին պետական բյուջեով Հայաստանի բոլոր համայնքների բյուջեների հանրագումարը (ներառյալ պետական բյուջեից ստացվող պետական դրամաշնորհները) կկազմեն ՀՀ 2015 թվի համախմբված բյուջեի 9,395%-ը:
Եկամտային մասով` 10,095%-ը:
Իսկ գիտե՞ք դա ինչ է նշանակում:
Դա նշանակում է, որ երկրում իշխանությունների ծախսած մեր փողերի 10 դրամից միայն 1 դրամն են ծախսելու բոլոր 915 տեղական իշխանությունները` համայնքապետարանները` մեկտեղ, մյուս 9-ը ծախսելու են պետական իշխանությունները: Պետական իշխանությունը գործող օրենսդրությամբ շարունակելու է թույլ եւ գրեթե անկարող պահել տեղական իշխանություններին: Իրենց այդպես է պետք:
Պետական իշխանությունը շարունակելու է թույլ պահել տեղական իշխանություններին
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet