Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Արցախյան պատերազմի մասնակիցներին, հիմնականում մի <արշինով> են չափում ու նրանց մեջ տարբերակումներ չեն դնում, առանց վիճարկելու նրանց ավանդը փորձեմ նրանց մի քանի խմբի բաժանել` կանոնավոր բանակը չհաշված...
1, Պատերազմի մասնակից <անկախության մարտիկներ>` ովքեր խորը ազգային գիտակցությամբ մասնակցեցին պատերազմին ու իրենց ազգային իդեալներն էին փորձում տարածել ամբողջ կռվող տղերքի վրա: Այդ թվին են պատկանում ` Մովսես Գերգեսյանը, Շանթ Հարությունյան, Աշոտ Նավասարդյանը, Ժիրայր Սեֆիլյանը, Մոնթե Մելքոնյանը...Այս տեսակը պատերազմի մասնակիցների մոտավորապես 5 % է կազմել...
2, Պատերազմի այն մասնակիցները, ովքեր անգրագետ տղաներ էին, սակայն ազգի զարթոնքից ոգևորված զենք վերցրեցին իրենց ձեռքը և գնացին ռազմաճակատ, այնուհետև նրանցից առավել գործերեցները դարձան մեծահարուստներ, իսկ հիմնական մասը ապրում է չքավորությունից էլ ցածր վիճակում: Այս տղաները կազմում են մասնակիցների 80 տոկոսից ավելին որոնց հիմնական մասը գտնվել Է ԵԿՄ կազմավորման ակունքներում...
3. Պատերազմի մասնակից թալանչիներն ու <սուտ մասնակիցները> այն տեսակն են, ովքեր պատերազմին գնացել են, սակայն պատերազմական գործողություններին չեն մասնակցել, այլ սպասել են հերթական տարածքը ազատագրվելուն, որպեսզի իրականացնեն թալան: Նաև նրանք, ովքեր զինվորական համազգեստով ունեն մի քանի նկար , բայց որևէ մեկը չգիտի, թե որտեղ է կատարվել այդ նկարը: Սրանք կազմում են պատերազմի մասնակիցների 10 %-ը ու նրանք ամբողջությամբ տեղավորված են իշխանական վերնախավում, կամ համալրել են ԵԿՄ նորելուկների շարքերը:
4, Պատերազմին մասնակից մտավորականությունը, որը շատ ավելի խորքային պատկերացում ուներ ազգի ու պետության մասին, որն ամենաքիչ մասնակիցների տոկոսն է կազմում, սակայն պատմականորեն ահռելի մեծ դեր խաղաց պատերազմի արդյունքի վրա: Դրա ականավոր ներկայացուցիչներն են Լևոն Խեչոյանը, Արշակ Բանուչյանը, Լեոնիդ Ազգալդյանը /որին կարելի է նաև 1-ին խմբին դասել/...:
Իհարկե լավ կլիներ, որ գերակշռողը լինեին 1-ին և 4-րդ տեսակները, որոնք միասին մասնակիցների 10 տոկոսն էլ չեն կազմում, սակայն առանց 2-րդ տեսակի էլ հնարավոր չէր պատերազմ հաղթել, ու հենց այդ 2-րդ տեսակն է ազգի շարժիչ ուժը, ովքեր կողքից նայողին կարող են թվալ անգրագետներ ու բռիներ, սակայն կախված երկրի օրինականությունից ու ոգեղենությունից, նրանք այն տեսակն են, որ պատրաստ են ծառայել ազգին ու պետությանը ու հանդիսանում են պետականության <դաշնակիցներ> ...
Միայն երրորդ տեսակի իշխանության գալու դեպքում է հնարավոր, որ 2-րդ տեսակի որոշ հատվածը միանա 3-րդ տեսակին, սակայն դա էլ ժամանակավոր բնույթ է կրում ու իշխանափոխությունից հետո դա էլ է շտկվող: Էնպես որ մի վհատվեք այդ տեսակի որոշ հատվածների վայրիվերումներից` իշխանափոխությունից հետո, նրանք բոլորն էլ ազնվորեն կծառայեն Հայոց պետականությանը, ու միայն 3-րդ տեսակն է, որը պետք է ի սպառ բացառել մեր շարքերից...
Պետք չի Արցախյան պատերազմի մասնակիցներին նույն «արշինով» չափել
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet