▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պետրոսյանների ընտանիքում միանգամից երկու երեխայի մոտ քաղցկեղ է հայտնաբերվել

Ընկերներ, շատ առանձնահատուկ դեպք է, մի ընտանիքից միանգամից երկու բալիկի մոտ քաղցկեղ է հայտնաբերվել, խնդրում եմ տարածել և օգնել !

Անհնար է պատկերացնել, բայց Պետրոսյանների ընտանիքում քաղցկեղ է ախտորոշվել միաժամանակ երկու երեխայի մոտ։ Անգամ բժիշկները չեն մտաբերում այսպիսի իրավիճակ, երբ ընտանիքում միանգամից երկու երեխա պայքարի կյանքի համար։
Սեդան 9 տարեկան է, այս շաբաթ ընդունվել է Յոլյանի անվան հիվանդանոց սուր լեյկոզ ախտորոշմամբ։ Սեդան լուսանկարում պատկերված աղջնակն է։
Մյուս երեխան՝ Վեներան, ով 10 տարեկան է, նոր է վերադարձել Մոսկվայից, ուր կատարել էին գլխուղեղի ուռուցքի հեռացման վիրահատություն։ Այժմ Վեներան Քանաքեռի հիվանդանոցում ճառագայթում է ստանում, որից հետո պետք է 12 կուրս քիմիաթերապիա ստանա։
Օգնության խնդրանքով դիմում ենք բոլորին։ Ամենափոքր օգնությունն էլ այս ընտանիքի համար անչափ կարևոր է։
Բոլոր նրանք, ովքեր կցանկանան օգնության ձեռք մեկնել այս ընտանիքին, կարող են գումարներ փոխանցել Bridge of Health հիմնադրամի հաշվեհամարին` նշելով «Օգնություն Պետրոսյաններին»:

ArCa փոխանցումների համար՝ 4578910000000061

Հաշվեհամարներն են`
INECOBANK CJSC
AMD 2050622047431001
RUB 2050622047431041
USD 2050622047431020
EURO 2050622047431040
YEREVAN, ARMENIA
SWIFT CODE: INJSAM22

Շնորհակալ ենք։


 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին