▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՊՆ նախարարը՝ ադրբեջանցի դիվերսանտների դատավարության, սահմանի լարված վիճակի և Ռիժկովի հայտարարության մասին.168.am

168.am-ը գրում է. «Ես գալիս եմ այն եզրահանգման, որ դատավարությունը գնում է միջազգային նորմերի համաձայն, և Արցախն այստեղ էլ ցույց է տալիս, որ ինքը՝ որպես ժողովրդավարական երկիր, նաև իր դատական իշխանության ձևավորման գործընթացքում առաջատարներից մեկն է, հատկապես՝ մեր տարածաշրջանում»,-այսօր նման տեսակետ է հայտնել  պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝  Հանրակրթական դպրոցներում 2014-15 ուստարում Պատանի երկրապահ ակումբի ձևավորմանը և հայրենասիրական դաստիարակությանն ուղղված միջոցառումների ուղեցույց մեթոդական ձեռնարկի շնորհանդեսի ժամանակ՝ լրագրողերի հետ զրույցում՝ խոսելով ադրբեջանցի դիվերսանտաների դատավարության մասին: Նրա խոսքով՝ ադրբեջանցի դիվերսանտները պարտադիր իրենց պատիժը մեր երկրում պետք է ստանան: Խոսելով Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հանդիպման ժամանակ քննարկված անհետ կորածների ինֆորմացիայի փոխանակման մասին՝ նախարարն ասել է, որ այդ բնագավառում առաջընթաց ակնկալելը չափազանց դժվար է, քանի որ այս 2 երկրները միմյանց հետ շփվում են միայն միջազգային կառույցների միջոցով: Ս.Օհանյանը նշեց, որ նորից լարված վիճակ է սահմանում. «Այսինքն՝ կրակոցների թիվը շատացել է, եթե մեր հարևանները գիտակցեն, որ վստահություն պետք է լինի մեր երկու երկրների միջև, դրանից հետո մնացած հաջողությունները կլինի»: 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում և տեսանյութում 

168.am-ը գրում է.«Ես գալիս եմ այն եզրահանգման, որ դատավարությունը գնում է միջազգային նորմերի համաձայն, և Արցախն այստեղ էլ ցույց է տալիս, որ ինքը՝ որպես ժողովրդավարական երկիր, նաև իր դատական իշխանության ձևավորման գործընթացքում առաջատարներից մեկն է, հատկապես՝ մեր տարածաշրջանում»,- այսօր նման տեսակետ հայտնեց  պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝  Հանրակրթական դպրոցներում 2014-15 ուստարում Պատանի երկրապահ ակումբի ձևավորմանը և հայրենասիրական դաստիարակությանն ուղղված միջոցառումների ուղեցույց մեթոդական ձեռնարկի շնորհանդեսի ժամանակ՝ լրագրողերի հետ զրույցում՝ խոսելով ադրբեջանցի դիվերսանտաների դատավարության մասին: Նրա խոսքով՝ ադրբեջանցի դիվերսանտները պարտադիր իրենց պատիժը մեր երկրում պետք է ստանան: Խոսելով Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հանդիպման ժամանակ քննարկված անհետ կորածների ինֆորմացիայի փոխանակման մասին՝ նախարարն ասաց, որ այդ բնագավառում առաջընթաց ակնկալելը չափազանց դժվար է, քանի որ այս 2 երկրները միմյանց հետ շփվում են միայն միջազգային կառույցների միջոցով: Ս.Օհանյանը նշեց, որ նորից լարված վիճակ է սահմանում. «Այսինքն՝ կրակոցների թիվը շատացել է, եթե մեր հարևանները գիտակցեն, որ վստահություն պետք է լինի մեր երկու երկրների միջև, դրանից հետո մնացած հաջողությունները կլինի»: 
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://168.am/2014/11/01/422199.html 
© 168 Ժամ առցանց լրատվական կայք

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին