▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փոքրիկ Lուսինեին շտապ արյուն է հարկավոր

 

Ընկերներ, ուշադրություն, փոքրիկ Lուսինեին շտապ արյուն է հարկավոր, տարածելը խրախուսվում է !

Փոքրիկ Lուսինեին, ում մոտ բժիշկներն ախտորոշել են սուր լեյկոզ, անհրաժեշտ է կատարել արյան փոխներարկում: Բոլոր նրանք, ովքեր ունեն դրական խմբի արյուն, խնդրում ենք աշխատանքային օրերին, մինչև ժամը 11-ն այցելել Յոլյանի անվան Արյունաբանական Կենտրոն (Ներսիսյան 7) արյուն հանձնելու: Դոնորները կհանձնեն 450 միլիլիտր արյուն, որը որևէ վնաս չի կարող պատճառել առողջությանը, սակայն փոխարենը մեծ օգնություն կլինի բալիկին: 

Եթե ցանկանում եք արյուն հանձնել, խնդրում ենք այցելել հիվանդանոց, մոտենալ բժիշկներին և նշել, որ ցանկանում եք դոնոր լինել Լուսինեի համար: Դոնորներն արյուն հանձնելուց առաջ պետք է անոթի լինեն, ինչպես նաև՝ երբևէ դեղնախտով հիվանդացած չլինեն, ինչպես նաև վերջին 6 ամիսների ընթացքում բացակայած չլինեն հանրապետությունից: Աղջիկների քաշը պետք է լինի 50կգ և ավելի, իսկ տղաներինը` 60 կգ և ավելի: 
Խնդրում եմ ձեզ հետ վերցրեք ձեր անձնագրերը:
Անչափ շնորհակալ ենք արձագանքի և օգնության համար:

Ցանկացողները կարող են նաև իրենց թեկուզ փոքրիկ ներդրումն ունենալ հանգանակելով այս հաշվեհամարին:
Հաշվեհամարը բացված է երեխայի մոր՝ Գրիգորյան Աննաի անունով:

16044049901200 AMD
16044049901201 USD
16044049901202 EUR
16044049901203 RUR

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 095-29-19-87

Արտակ Սարգսյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին