Պորոշենկոն հայտնել է, որ «Լեհաստանը երկրի օրինակ է, որը բարեհաջող բարեփոխել է իր տնտեսությունը և դարձել ԵՄ և Տնտեսական զարգացման և համագործակցության կազմակերպության լիիրավ անդամ»:
Թերևս հենց այս հանգամանքը հաշվի առնելով էլ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն լեհ տնտեսագետ, քաղաքական գործիչ Լեշեկ Բալցերովիչին հրավիրել է միանալ Ուկրաինայում բարեփոխումների իրականացմանը:
korrespondent.net-ը մեջբերում է Պորոշենկոյի խոսքերը.«Այսօր մենք ունենք բարձր պոտենցիալով, շատ պրոֆեսիոնալ և եվրոպամետ կառավարություն: Մենք ունենք երկրում բարեփոխումներ անցկացնելու յուրահատուկ հնարավորություն»,- ընդգծել է նա՝ առաջարկելով Բալցերովիչին միանալ այդ գործընթացին: Իր հերթին Բալցերովիչը նշել է բարեփոխումների հարցում հաջողության հասնելու երեք գործոն՝ ռազմավարություն, դրանց իրականացման արագություն և բարեփոխիչների թիմ: