«Ֆիդայական շարժում» թե՞ «տանիքի փնտրտուք»
Քաղաքական դաշտի վերջին զարգացումները իրականում խորհելու և քայլերը կշռադատելու հրամայական ունեն՝ լուրջ հրամայական:Վերջին օրերին քաղաքական դաշտում տիրում են «մարտական գործողություններ»՝ գործող անձիք էլ ազատամարտիներն են, որոնք իրենց մեկանբանություններով ու միմյանց հանդեպ հնչեցրած մեղադրանքներով՝հասարակության մեջ փոխեցին «ազատամարտիկ-երկրապահի» երբեմնի գոյություն ունեցած պատկերացումները:
Եթե հետ հայացք նետենք վերջին երկու տասնամյակներին, ապա ակնհայտ կտեսնենք, թե իրականում ինչ ասել է համախմբում, համախմբում հանուն մեկ համընդհանուր գաղափարի և գործի, որտեղ չկային ամբիցիաներ, չէին հետապնդվում քողարկված շահեր, բացառվում էր բոլոր ենթատեքստերը: Այդ համընդհանրության հետևանքն էր, , որ ստացվեց հայ ազգի փառապանծ 90-ականները, երբ ազգայինը դրվել էր գերնպատակ, չկար հատվածականություն, չկային տրհոված շինծու գաղափարներ ու լոզունգներ:
Անթույլատրելի և խայտառակ երևույթ է, երբ ազատամարտիկները սկսում են քաղաքական պատվեր կատարել, և արտահայտել մտքեր, որոնք իրենցը չեն, այլ ուղղակի հրապարակվում են քաղաքական և անձնական շահերից ելնելով: Սա միանշանակ սազական չէ այն տղաներին, ովքեր ժամանակին մեկ բռունցք էին,իսկ այժմ բացի այն, որ գտնվում են հակառակ ճակատում, միաժամանակ միմյանց հասցեին հրապարակավ ցեխ են շպրտում:
Քաղաքականությամբ զբաղվելը, համաձայնեք, ազատամարտիկների ոլորտը չէ:
Ժողովրդի մոտ կան քարացած կարծրատիպեր, որոնք փշրելուց հետո, հետագայում վերականգնել ընդհանրապես չի լինի:
Հ.Գ. Սոկրատես. «Մեղավորների որոնումները սկսի՛ր քեզնից»: