▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Սա սահմանային կոնֆլիկտ է, սա հարձակում չէ Երևանի վրա. ՀԱՊԿ-ը ոչինչ անել չի կարող». ռուս փորձագետ

«Սա սահմանային կոնֆլիկտ է, սա հարձակում չէ Երևանի վրա: Հետևաբար ՀԱՊԿ-ը ոչինչ անել չի կարող»,- ասել է ՌԴ Ռազմական կանխատեսման կենտրոնի տնօրեն, ռուսաստանցի ռազմական փորձագետ Անատոլի Ցիգանոկը աևձագանքելով այն հարցին, թե ինչու ՀԱՊԿ-ն չի արձագանքում հայ-ադրբեջանական սահմանային մրջադեպերին: Փաստորեն, ռուսներն ու մյուսները ինչ-որ բան կանեն, եթե հարձակում լինի Երևանի վրա: Բայց նույնիսկ այս հարցում կակածում եմ Ցիգանոկի անկեղծությանը. ռուսները կմիջամտեն, եթե հարձակում լինի Գյումրիի, ավելի շուտ՝ իրենց ռազմաբազայի վրա: Արմենիա անունով գուբերնիան նրանց համար նույնանում է հենց այդ ռազմաբազայի ու դրա հարակից տարածքի հետ, որի բնակիչները պետք է սպասարկեն ռազմաբազայի կաիրքները, երբեմն էլ դառնան նույն այդ ռազմաբազայի զինվորների գազանության ու ագրեսիայի զոհերը:

Սուրեն Սուրենյանց
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին