Ադրբեջանը ինֆորմացիոն ասպարեզում շատ ընգծված ու հետևողականորեն Ղարաբաղը ներկայացնում է իբրև վիճելի տարածք: Այդ դեպքում, միգուցե, հարց առաջանա, իսկ ինքը ո՞ւմ հետ է վիճարկում <սեփական> տարածքը: Եթե Արցախն իրենցն է, ի՞չու և ու՞մ հետ են վիճարկում: Հասկանալի է, որ դա անում են ինքնորոշման իրավունքի իրացմանը խոչընդոտելու և տարածքային ամբողջականության սկզբունքի առաջմղման նկատառումներով, որովհետև տարածքային ամբողջականության հարցը առաջանում է միայն միջազգայնորեն ճանաչված պետությունների կողմից որևէ տարածքի վիճարելիության դեպքում, և հակառակը՝ ինքնորոշման իրավունքի սկզբունքը թուլանում է <վիճելի տարածք> տերմինոլոգիայի կիրառման դեպքում:
Սակայն, մյուս կողմից էլ, սեփական <ունեցվածքը> վիճարկելի ներկայացնելն արդեն վիճելի է դարձնում դրա պատկանելության հարցը: Լավ կլինի այդպես չվարվեն, որովհետև պարտությունն անխուսափելի է: Ահա, թե ինչու, նրանք վիճարկում են պատմության ընդամենը նորագույն դրվագները: Բայց քարոզչական հնարքը, ինչպես ասում են, երբեմն էլ <որոգայթ փառաց> է, հատկապես՝ անփառունակների համար: