Ռուսաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Իվանովի ավագ որդին՝ Ալեքսանդր Իվանովը, Արաբական Միացյալ Էմիրություններում, լողալու ժամանակ խեղդվել է: Ըստ նախնական վարկածի` վերջինս ջրի մեջ էր նետվել իր դստերը փրկելու նպատակով:
Ալեքսանդր Իվանովը 37 տարեկան էր և Внешэкономбанк-ում աշխատում էր որպես վարչության նախագահի տեղակալ:
Ըստ ռուսական ԶԼՄ-ների` 2005-ին հանգուցյալը ՃՏՊ-ի պատճառ էր դարձել, որի հետևանքով մարդ էր զոհվել, սակայն այդ ժամանակ գործը փակվել էր: