Վերջին ժամանակների համար միանգամայն բնական էր տարբեր իշխանական կայքերում անընդմեջ հանդիպել նման վերնագրերի. «Եռյակը կձախողի իր գործում», «Եռյակը պառակտվում է», «Ծառուկյանը կընկրկի», «Եռյակը դառնում է Երկյակ» և այլն:
Վերնագրերը այքան նմանատիպ էին, իսկ դրանց ներքո գրված տողերը այնքան նույնը, որ կարիք էլ չկա դրանց մանրամասնորեն անդրադառնալ:
Ուղղակի եկավ մի պահ, երբ իշխանական քարոզչամեքենան ըմբռնեց, որ նման օդից վերցված ու իրական հիմք չունեցող վերլուծությունները առ ոչինչ են և իրականում որևէ օգուտ չեն տալիս` բացի վնասից, քանի որ դրանցում առկա կեղծիքը աչքի էր զարնում հենց առաջին տողերից:
Եվ հիմա, երբ «սերժանտները» ամբողջությամբ ձախողեցին իրենց վրա դրված գործը, մարտի են նետվել «գեներալները», և սկսել են գնահատականներ տալ Եռյակին, Եռյակի առաջնորդներին, Եռյակի ծավալվող գործըթնացներին և այլն:
Նրանց քարոզչադաշտ բերելը վկայում է, որ բոլոր իշխանական գործքիները արդեն սպառվել են:
Ի դեպ նույն այդ գործքիների սպառվելու մասին է վկայում նաև այն, որ վերջին օրերին ամբողջ թափով միացել է նաև նախկին ընդդիմադիր, իսկ այսօր արդեն չակերտավոր «ընդդիմադիր» դարձած, բացառապես Եռյակին փնովելու գործին լծված Արամ Զավենի Սարսգայանը, որի ձայնն ու կարծքիը լսվում է միայն այն ժամանակ, երբ իշխանական քարոզչամեքենան հանկարծ նրա կարիքն է ունենում: