▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սեյրան Օհանյանը` իր և Սերժ Սարգսյանի հարաբերությունների մասին

 

«Ես հեռացել եմ Պաշտպանության նախարարի պաշտոնից` դա նորմալ ընդունելով և հրաժարվելով այն բոլոր պաշտոններից, որոնք առաջարկվել են ինձ: Դա չի նշանակում, որ ես չեմ տեսել այն դրականը, որ կար և այն թերությունները, որոնք գոյություն ունեին»,- այս մասին այսօր ասուլիսի ժամանակ հայտարարել է  պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:

Անդրադառնալով իր և Սերժ Սարգսյանի հարաբերություններին `Օհանյանը նշել է.

« ՀՀ նախագահի հետ ես որևէ խնդիր չունեմ, բացի նրանից, որ մենք ունենք այլ տեսակետներ պետական կառավարման համակարգը ձևավորելու և կառավարում իրականացնելու համար: Այդ տեսակետները իմ ծրագրային գործունեության ընթացքում ես կարտահայտեմ: Ես բավականին մեծ հարգանք ունեմ այսօրվա մեր կառավարման համակարգում գործող տարբեր կուսակցությունների ներկայացուիչների նկատմամբ, գործընկերներ, որոնց հետ ունեցել եմ գործընկերային և մաևդկային հարաբերություններ, բայց ես տեսել եմ բոլոր այն բացերը, որոնք կան կառավարման համակարգում»:

Կարդացեք նաև` Սեյրան Օհանյանն՝ իր և Պավլիկ Մանուկյանի միջև տեղի ունեցած միջադեպի մասին

Սեյրան Օհանյանը՝ կնոջ ֆոտոշարքերի մասին

Վահագնի թաղամասում ինձ հողակտոր է նվիրել Հովնանյանը, որն այլեւս իմը չէ... Սեյրան Օհանյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին