▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սոցիալական որոշ հուզումների հետևում կանգնած են օլիգարխները, որոնց «ոտքն» իշխանությունը պարբերաբար «տրորում» է

Սամվել Նիկոյանն էր Արամ Աբրահամյանի հյուրը: Հաղորդումը նայեցի: Նիկոյանի հետ մտերիմ հարաբերություններ ունեմ՝ Աժ նախագահ եղած ժամանակ էլ, հիմա էլ: Երևի այդ հանգամանքը պատճառ դարձավ, որ հաղորդումը նայեմ՝ չնայած չափսոսեցի, որովհետև Նիկոյանն ուշագրավ մի տեսակետ հայտնեց: Նա ասեց, որ սոցիալական որոշ հուզումների հետևում կանգնած են օլիգարխները, որոնց «ոտքն» իշխանությունը պարբերաբար «տրորում» է: Տեսակետն ինքնին նորություն չէ, ուշագրավ է այն առումով, որ դրա մասին խոսում է ՀՀԿ ներկայացուցիչը: Այս համատեքստում տրամաբանական է, թե ինչու է ներհակակարգային պայքարում Սերժ Սարգսյանն ուժեղացնում Սեյրան Օհանյան-Վլադիմիր Գասպարյան-Արմեն Երիցյան եռյակին: Վերարտադրության գործընթացում Սարգսյանի հիմնական թիրախը լինելու են օլիգարխներն՝ իշխանության ներսում գտնվող ու հանրահավաքային հարթակում կանգնած...

 

Սուրեն Սուրենյանց

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին